• Հայ
  • Рус
  • Eng

Բժշկական ծառայության կազմակերպման և մարտավարության ամբիոն (ԲԾԿՄ)

«Բժշկական ծառայության կազմակերպման և մարտավարության» ամբիոնի նախա­պատ­­մու­թյունը սկսվում է դեռևս 1930 թվականից, երբ Երևանի բժշկական ինստիտուտում սկսվեցին դասավանդվել ընդհանուր զինվորական պատրաստության էլեմենտներ: 1940 թվականին ձևավորվեց «Ռազմագիտության» ամբիոնը, որը 1954 թվականին վերանվանվեց «Ռազմաբժշկության» ամբիոնի: Խորհրդային միության գոյության վերջին տարիներին այն վերանվանվեց «Բժշկական ծառայության կազմակերպման և մարտավարության» ամբիոնի: 1991 թվականին ամբիոնը վերանվանվեց «Ռազմական և էքստրեմալ բժշկության», որի հիման վրա էլ ՀՀ կա­ռա­վա­րության 1994 թ. մայիսի 19-ի թիվ 232 որոշմամբ ստեղծվեց ռազմաբժշկական ֆակուլտետը (ՌԲՖ):

ՌԲՖ-ի պետի ու «Ռազմական և էքստրեմալ բժշկության» ամբիոնի պետերի հաստիքները համատեղվեցին և այն զբաղեցրեց ռազմաբժշկական ֆակուլտետի առաջին պետ՝ բ/ծ գնդապետ Ս.Ս. Եղիկյանը (1994-1997թթ):

1997 թվականին ամբիոնը վերանվանվեց «Բժշկական ծառայության մարտավարության և էքստրեմալ բժշկության» (ԲԾՄ և ԷԲ)։

Հետագայում նշված պաշտոնը զբաղեցրել են. բ․գ․թ․, բ/ծ մայոր Մ.Ա. Թումանյանը (1997-1998թթ․), բ.գ.թ, դոցենտ, բ/ծ գնդապետ Ա.Վ. Ղազարյանը (1998-2000 թթ): 2000 թվականին ռազմաբժշկական ֆակուլտետի պետի և ամբիոնի պետի հաստիքները տարանջատվեցին ու ամբիոնի պետ նշանակվեց բ/ծ գնդապետ Վ.Հ. Կիրակոսյանը (2000-2002թթ):

2002թ․ ամբիոնը ստացավ ներկայիս անվանումը՝ «Բժշկական ծառայության կազմա­կերպ­ման և մարտավարության» ամբիոն: 2002-2006թթ. ամբիոնը ղեկավարել է բ.գ.թ, բ/ծ մայոր Ա.Ռ. Գրիգորյանը:

 Ներկայումս ամբիոնը ղեկավարում է բ/ծ փոխգնդապետ Գ․Ռ․ Վարդանյանը։

Ամբիոնը համալրված է Ռուսաստանի Դաշնությունում և արտերկրում վերապատրաստումներ անցած, զորամասային օղակում ծառայության կազմակերպչական, ռազմաբժշկական և մանկավարժական փորձ ունեցող դասախոսական անձնակազմով:

Կարդալ ավելին
Փակել

Ամբիոնում համապատասխան ծրագրերով ռազմաբժշկական պատրաստություն են անցնում ԵՊԲՀ բոլոր ֆակուլտետների ուսանողները և կուրսանտները։

Դասավանդումն իրականացվում է 3 լեզուներով (հայերեն, ռուսերեն և անգլերեն)։

ԲԾԿՄ ամբիոնը լայնորեն ընդգրկված է ՌԲՖ-ի գերակա գիտական հետազոտությունների թեմաներում, որոնց ընտրությունը պայմանավորված է ժամանակակից աշխարհաքաղաքական իրավիճակով, մարտավարման մեթոդներով, ՀՀ ԶՈՒ բժշկական ապահովման հիմնախնդիրներով և բժշկական ծառայությանը մեթոդական ու գործնական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ:

Ներկայումս ամբիոնում գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսներ չկան։

Վերջին 5 տարիների ընթացքում ամբիոնի աշխատակիցների կողմից գիտական պարբերականներում տպագրվել են 19 հոդված։