• Հայ
  • Рус
  • Eng

Արյունաբանության ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 2004թ.-ին։

Մինչ արյունաբանության ամբիոնի ստեղծումը «արյունաբանություն» առարկայի հինահարցերը դասավանդվում էին թերապիայի եւ մանկաբուժության ամբիոնների դասախոսոների կողմից, որոնք միաժամանակ հանդիսանում էին պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան Արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտի՝ այնուհետեւ պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի աշխատակիցներ: 2001 թ. Արյունաբանկան կենտրոնի տնօրեն նշանակվեց Սմբատ Դաղբաշյանը, որի նախաձեռնությամբ էլ 2004 թ. հիմնադրվեց արյունաբանության եւ փոխներարկաբանության ամբիոնը:

Պատմություն

Հիմնադրվել է 2004թ.-ին։

Մինչ արյունաբանության ամբիոնի ստեղծումը «արյունաբանություն» առարկայի հինահարցերը դասավանդվում էին թերապիայի եւ մանկաբուժության ամբիոնների դասախոսոների կողմից, որոնք միաժամանակ հանդիսանում էին պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան Արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտի՝ այնուհետեւ պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի աշխատակիցներ: 2001 թ. Արյունաբանկան կենտրոնի տնօրեն նշանակվեց Սմբատ Դաղբաշյանը, որի նախաձեռնությամբ էլ 2004 թ. հիմնադրվեց արյունաբանության եւ փոխներարկաբանության ամբիոնը: Ամբիոնի  հիմնադրման  անհրաժեծտությունը  բխում էր այն հանգամանքից, որ արյունաբանությունը եւ փոխներարկաբանությունը արդի բժշկագիտության կարեւորագույն եւ արագ զարգացող ճյուղերից են, որոնք սերտորեն առնչվում են այլ բժշկական բնագավառների հետ, եւ ուղղված է «Արյունաբանության եւ փոխներարկաբանություն»  առարկայի դասավանդման մակարդակի բարձրացմանը եւ ուսուցման գործընթացի բարելավմանը:

Կարդալ ավելին
Փակել

 

Ուսուցումը

Ամբիոնում մասնագիտական ուսուցումը անցկացվում է 5-օրյա ցիկլային ծրագրով (30 ժամ - 1.5 կրեդիտ) ընդհանուր բժշկության ֆակուլտետի (տեղացի եւ օտարերկրացի ուսանողների) 5-րդ կուրսում եւ մագիստրատուրայում, ստոմատոլոգիական ֆակուլտետի  տեղացի ուսանողների մագիստրատուրայի 1-ին կուրսում,  ստոմատոլոգիաան  ֆակուլտետի օտարերկրացի ուսանողների  5-րդ կուրսում: Առարկայի ամբողջ ուսուցումը իրականացվում է ամբիոնի կլինիկական  բազայում՝  պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի  կլինիկական բաժանմունքներում: Գործնական պարապմունքների ընթացքում  կատարվում է հիվանդների զննում, կլինիկական վերլուծություններ: Ամբիոնի կլինիկական բազան ունի մեծահասակների եւ երեխաների կլինիկա-դիսպանսերային բաժանմունքներ, հագեցված է բջջաբանական, բջջագենետիկական, իմունաբանական, կոագուլոլոգիական լաբարատորիաներով, արյան պաշարման եւ առաքման բաժիններով եւ այլն, որտեղ առկա են անհրաժեշտ բոլոր պայմանները ուսումնական գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: Ամբիոնի կողմից մշակվել են ուսումնական ծրագրեր ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական ֆակուլտետների ուսանողների համար: Ամբիոնի աշխատակիցների կողմից կազմվել են արյան ֆիզիոլոգիայի եւ արյան համակարգի հիվանդություններին նվիրված ուսումնամեթոդական ձեռնարկներ, թեսթային խնդիրների մեծածավալ շտեմարան: 

 

Հետդիպլոմային ուսուցումը

 Արյունաբանության ամբիոնի կլինիկական օրդինատուրայում (ռեզիդենտուրա) ուսման տեւողությունը երեք տարի է: Ուսման առաջին տարվա ընթացքում օրդինատորները ուսումնասիրում են  արյան հիվանդությունների ախտորոշման լաբորատոր-գործիքային  մեթոդները, փոխներարկումային բժշկության հիմնահարցերը, մասնակցում են  կլինիկական համայցներին: Երկրորդ եւ երրորդ տարիների ուսուցումը ընդգրկում է  հարակից եւ մասնագիտական առարկաների ուսումնասիրումը, ինտերակտիվ սեմինարային աշխատանքը, հիվանդների ինքնուրույն վարումը, հերթապահությունների կատարումը, կլինիկական կոնֆերանսներին ռեֆերատիվ զեկույցներ ներկայացնելը:

Ասպիրանտուրայի տեւողությունը կազմում է երեք տարի:

 

Գիտահետազոտական աշխատանքները

 Ամբիոնի գիտահետազոտական աշխատանքները տարվում են երկու ուղղությամբ՝

  • Հայաստանում արյան հիվանդությունների տարածվածությունը, նրանց կանխորոշման, ախտորոշման, բուժման առավել արդյունավետ մեթոդների եւ անվտանգ փոխներարկումային բուժօգնության հիմնահարցերի մշակումը,
  • Արյան  բջիջների արյունաբանական բնութագիրը Պարբերական հիվանդության ժամանակ եւ նրանց նշանակությունը ամիլոիդոգենեզի գործընթացում
  • Նվազագույն մնացորդային հիվանդության եւ ռեցիդիվների վաղ հայտնաբերումը Հայաստանի Հանրապետությունում սուր լեյկոզով հիվանդների մոտ
     

 Համագործակցություն

 Արյունաբանության ամբիոնը համագործակցում է ՌԴ Արյունաբանական կենտրոնի հետ

Ներկայացվել են բազմաթիվ շնորհանդեսներ միջազգային տարբեր գիտաժողովներում: Ամբիոնի աշխատակիցների կողմից տարեկան հրատարակվում են մոտ 10-15 գիտական աշխատանքներ

 

Միջազգային գիտաժողովներ

 Ամբիոնի աշխատակիցները  ակտիվ մասնակցություն են ունեցել հետեւյալ միջազգային գիտաժողովներին՝

 2007 թ., 2011 թ. - Հայ բժիշկների միջազգային կոնգրես
2010 թ. ԵՊԲՀ 90-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով
2008թ., 2010 թ. - «Արյունաբանության արդիական խնդիրներ» -ին նվիրված միջազգային գիտաժողովներ
2007 թ., 2011 թ. - Հայ բժիշկների միջազգային բժշկական համագումար,
2010 թ. ԵՊԲՀ 90-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով,
2008թ. 2010 թ. - միջազգային գիտաժողովներ «Արյունաբանության արդիական խնդիրներ»
2013թ. Լիմֆոմաներ - Ինտերակտիվ ֆորւոմ
2013թ. 11th Համահայկական կոնգրես, Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
2014թ. ՚՚՚՚՚՛Թրոմբոզներ եւ  հեմոսթազ՚՚՚՚՚՚՚՚ , Երեւան
2014թ. Եվրոպական արյունաբանական ասոցիացիայի 19-րդ կոնգրես, Իտալիա, Միլան
2015թ. Եվրոպական արյունաբանական ասոցիացիայի 36-րդ տուտորիալը նվիրված օնկոհեմատոլոգիայի արդիական հարցերին, Երեւան
2015թ. Եվրոպական արյունաբանական ասոցիացիայի 20-րդ կոնգրես, Ավստրիա. Վիենա
2015թ. ԵՊԲՀ 95-ամյակին նվիրված միջազգային   գիտաժողով, Երեւան
2015թ. Հայաստանի 4-րդ միջազգայինբ բժշկական համագումար, Երեւան
2016 թ. Եվրոպական արյունաբանական ասոցիացիայի 21-րդ կոնգրես, Դանիա, Կոպենգագեն
2017թ. Եվրոպական արյունաբանական ասոցիացիայի 22-րդ կոնգրես, Իսպնիա, Մադրիդ
2017թ. 12th Համահայկական կոնգրես,. Արգենտինա, Բուենոս-Այրես
2017թ. Եվրոպական արյունաբանական ասոցիացիայի տուտորիալը նվիրվածմիելոպրոլիֆերատիվ հիվանդություններին, Երեւան
2017թ. Փոխներարկումային բժշկության զարգացումը Հայաստաբում. Երեւան

Աշխատակազմ