• Հայ
  • Рус
  • Eng

Արտակարգ իրավիճակների բժշկության և ռազմական թունաբանության ամբիոն

Հիմնադրվել է 2011թ.-ին (1967թ.):
ՀՀ Կառավարության 1994 թ.-ի մայիսի 19-ի թիվ 232 որոշումով ԵՊԲՀ բուժծառայության և էքստրեմալ բժշկության ամբիոնի հիման վրա ստեղծվում է ռազմաբժշկական ֆակուլտետ, որտեղ արտակարգ իրավիճակների բժշկությունը որպես դասընթաց մնում է բուժծառայության կազմակերպման և մարտավարության ամբիոնի կազմում: 2008 թ.-ին դասընթացն առանձնանում է, իսկ 2013 թ.-ին դառնում է ինքնուրույն ամբիոն:

2008 թ.-ից առ այսօր դասընթացը, հետո ամբիոնը ղեկավարում է բ.գ.թ., դոցենտ, բ/ծ փոխգնդապետ Աշխեն Խաչատրյանը:
2011թ.-ին ՀՀ Կառավարության որոշումով ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի աղետների բժշկության ամբիոնը տեղափոխվեց Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, իսկ 2016 թ.-ին այն ընդգրկվեց ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի արտակարգ իրավիճակների բժշկության (աղետների բժշկության) և ռազմական թունաբանության ամբիոնի կազմում:

Պատմություն

Հիմնադրվել է 2011թ.-ին (1967թ.):
ՀՀ Կառավարության 1994 թ.-ի մայիսի 19-ի թիվ 232 որոշումով ԵՊԲՀ բուժծառայության և էքստրեմալ բժշկության ամբիոնի հիման վրա ստեղծվում է ռազմաբժշկական ֆակուլտետ, որտեղ արտակարգ իրավիճակների բժշկությունը որպես դասընթաց մնում է բուժծառայության կազմակերպման և մարտավարության ամբիոնի կազմում: 2008 թ.-ին դասընթացն առանձնանում է, իսկ 2013 թ.-ին դառնում է ինքնուրույն ամբիոն:

2008 թ.-ից առ այսօր դասընթացը, հետո ամբիոնը ղեկավարում է բ.գ.թ., դոցենտ, բ/ծ փոխգնդապետ Աշխեն Խաչատրյանը:
2011թ.-ին ՀՀ Կառավարության որոշումով ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինս¬տիտուտի աղետների բժշկության ամբիոնը տեղափոխվեց Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, իսկ 2016 թ.-ին այն ընդգրկվեց ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի արտակարգ իրավիճակների բժշկության (աղետների բժշկության) և ռազմական թունաբանության ամբիոնի կազմում:
ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի աղետների բժշկության ամբիոնի պատմությունը սկիզբ է առնում 1967 թ.-ի մարտի 11-ից, երբ ի կատարումն նախկին ԽՍՍՀ պաշտպանության և բարձրագույն և միջին մասնագիտական կրթության նախարարների 22 նոյեմբերի 1966թ., ինչպես նաև ԽՍՍՀ առողջապահության նախարարի հրամանների` Երևանի բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտում կազմավորվեց ռազմական ամբիոն: 1968թ.-ին այն վերանվանվեց ռազմական պատրաստության և քաղաքացիական պաշտպանության բժշկական ծառայության ամբիոն: Վերջինս 1994 թ.-ին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի և առողջապահության նախարար Արա Բաբլոյանի համատեղ հրամանով դարձավ ռազմաբժշկական ինտերնատուրա, որը 2003թ.-ին վերանվանվեց ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի աղետների բժշկության ամբիոնի:
1967-1982թթ.-ին ամբիոնը ղեկավարել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից, բ/ծ գնդապետ Տ.Ա. Ավետիկյանը:
1982-1993թթ.-ին ամբիոնի վարիչն էր բ/ծ գնդապետ Է. Ղազարյանը, 1993-1994 թթ.-ին` բ/ծ գնդապետ Կ. Զաքարյանը, 1994-2016 թթ.-ին բ.գ.թ., դոցենտ, պահեստազորի բ/ծ գնդապետ Ա.Լ. Աթաբեկյանը:
Տարբեր տարիներին ամբիոնում աշխատել են բ/ծ գնդապետներ Գ. Մկրտչյանը, Լ. Մելքոնյանը, Ա. Սարգսյանը, Ա. Մամիկոնյանը, Ե. Առուստամյանը, փոխգնդապետներ` Ս. Կարապետյանը, Խ. Կոդզաևը, Վ. Զոցենկոն, Վ. Լենսկին, Վ. Մարտիրոսյանը, Հ. Մինասյանը, Պ. Սարգսյանը, Ա. Գասպարյանը, Կ. Դանիելյանը և ուրիշներ:

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում


Ամբիոնի դասընթացներն իրականացվում են լսարաններում և ԵՊԲՀ սիմուլյացիոն կենտրոնում (տարբեր կրթական ծրագրեր իրականացնող անձինք ձեռք են բերում գործնական հմտություններ)՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: 2016թ.-ից առարկան դասավանդվում է նաև ՀՀ տարբեր մարզերում՝ ամբիոնի աշխատակիցների կողմից՝ արտագնա:
Հետբուհական ուսուցումն իրականացվում է հետևյալ ծրագրերով.
• արտակարգ իրավիճակներում բժշկական օգնության կազմակերպում (առողջապահական հիմնարկների բժիշկների համար),
• արտակարգ իրավիճակներում բուժհիմնարկների գործունեության կազմակերպում (առողջապահական համակարգի ղեկավարների համար),
• արտակարգ իրավիճակներում բժշկական օգնության կազմակերպման հիմնախնդիրները (վերապատրաստվող բժիշկների և միջին բուժանձնակազմի համար),
• արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնության միջոցառումները (հանրակրթական հաստատությունների զինղեկերի համար),
• արտակարգ իրավիճակներում միջին բուժանձնակազմի գործունեության կազմակերպում,
• զորակոչիկների բժշկական հետազոտության և փորձաքննության հիմնախնդիրները (զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովների համար:
Ամբիոնում վերապատրաստվել և կատարելագործվել է ավելի քան 20 հազար բժիշկ, դեղագետ, կլինիկական օրդինատոր, միջին բուժաշխատող, նախնական զինվորական պատրաստություն դասավանդող ուսուցիչ և այլն:


Գիտահետազոտական աշխատանքներ
Ամբիոնի գիտական հետազոտություններն ընդգրկում են տեխնածին և անթրոպոգեն աղետների բուժապահովման և ռազմական թունաբանության մի շարք հիմնախնդիրները:
Վերջին տարիներին տարբեր գիտական պարբերականներում տպագրվել է 24 հոդված:


Համագործակցություն
Ամբիոնը մշտապես համագործակցում է ԵՊԲՀ ամբիոնների, ՀՀ արտակարգ իրավիճակների և պաշտպանության նախարարությունների հետ:

 

Ամբիոնի գիտական աշխատանքները վերջին 5 տարվա ընթացքում >

Աշխատակազմ