Երևանի պետական բժշկական համալսարանում «Իրավունք» առարկա դասավանդվում է 1977 թվականից:
Մինչև 1988 թվականը դասավանդվել է որպես «Խորհրդային իրավունք» առարկա:
1988 թվականից 2012 թվականը դասավանդվել է որպես «Իրավագիտություն» առարկա:
Երևանի պետական բժշկական համալսարանում «Իրավունք» առարկա դասավանդվում է 1977 թվականից:
Մինչև 1988 թվականը դասավանդվել է որպես «Խորհրդային իրավունք» առարկա:
1988 թվականից 2012 թվականը դասավանդվել է որպես «Իրավագիտություն» առարկա:
2012 թվականին, առաջինը Հայաստանում՝ Երևանի պետական բժշկական համալսարանում հիմնադրվել է մասնագիտացված «Առողջապահական իրավունք» առարկան:
«Առողջապահական իրավունքը» իրավահամակարգ է, որն առողջությանն ու բժշկությանն առնչվող իրավունքի ճյուղերի որոշակի իրավահարաբերությունների համակցություն է և իր մեջ ներառում է սահմանադրական իրավունքի, քաղաքացիական իրավունքի, վարչական իրավունքի, քրեական իրավունքի, կորպորատիվ իրավունքի և իրավունքի այլ ճյուղերի որոշակի մասեր:
«Առողջապահական իրավունքի» ոլորտի իրավահարաբերությունների և հետազոտությունների առարկան առողջության իրավունքն է, առողջապահական իրավահամակարգը, բժշկական գործունեությունը, պացիենտների և բժիշկների իրավուքներն ու պարտականությունները, բժշկական էթիկայի կանոնները, բուժաշխատողների պատասխանատվությունը, առողջապահական կազմակերպությունները, պետության դերը առողջապահության, բժշկական օգնության և սպասարկման հարաբերություններում, առողջապահության կազմակերպման գործում:
«Առողջապահական իրավունք» առարկան նախատեսված է և դասավանդվում է բժշկական պետական համալսարանի Ընդհանուր բժշկության, Ստոմատոլոգիական, Դեղագիտական, Հանրային առողջության, Ռազմաբժշկական ֆակուլտետներում, կլինիկական օրդինատուրայում, ինտերնատուրայում, ասպիրանտուրայում, Քոլեջում:
Նախատեսված է նաև առողջապահական իրավունքի դասընթացներ իրավաբանների, առողջապահության կազմակերպիչների և այլ մասնագետների համար:
«Առողջապահական իրավունք» առարկան իր մեջ ներառում է նաև «Իրավունքի հիմունքներ» համառոտ կուրսը:
Առարկան ամփոփված է դասախոսությունների ժողովածուի մեջ, որը ներառում է հետևյալ թեմաները.
|
![]() |
«Առողջապահական իրավունքի» դասախոսական խումբը համալրված է պրակտիկ և գիտնական դասախոսներով:
«Առողջապահական իրավունք» խումբը համագործակցում է Երևանի պետական համալսարանի, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի իրավունքի ամբիոնների և ուսումնագիտական այլ հաստատությունների հետ: