• Հայ
  • Рус
  • Eng

Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոն

Պատմություն

Երևանի Պետական Բժշկական Ինստիտուտի ուսանողները նախկինում տարիներ շարունակ «անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա» առարկան ուսումնասիրել են «վիրաբուժություն» առարկայի շրջանակներում: 
1975 – 1998 թ.թ.-ին, վիրաբուժական հիվանդություններ ամբիոնին կից գործում էր անես¬թե¬զիոլո¬գիայի և ռեանիմատոլոգիայի կուրս, որը ղեկավարում էր բ. գ. թ., դոցենտ Գեորգի Հովհաննեսի Անժելովը: Առարկայի ուսուցման բազան կենտրոնացված էր Վ. Ի. Լենինի անվան հանրապետական հիվանդանոցում (այժմյան «Արմենիա» Բժշկական կենտրոն), որտեղ 1972-ին բացվել է հանրապետության առաջին վերակենդանացման բաժանմունքը, իսկ 1981-ից գործում էր նաև հանրապետության միակ թունաբանական Կենտրոնը՝ դոցենտ Գ. Հ. Անժելովի ղեկավարությամբ):
1999-ին բ. գ. դ., պրոֆեսոր Գագիկ Գնունու Մխոյանի կողմից Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանում «Էրեբունի» բժշկական կենտրոնի կլինիկական բազայի վրա հիմնադրվեց անեսթեզիոլոգիայի, ռեանիմատոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնը, որը ոչ միայն բժշկական համալսարանի ուսանողներին ծանոթացնում է առար¬կայի հիմունքներին, այ¬լև պատրաստում է կադրեր, ովքեր կարող ցուցաբերում են գերազանց աշխատանքի արդյունքներ աշխատել կրիտի¬կական վիճակների բժշկության բոլոր չորս բնագավառներում` անեսթեզիոլոգիա, ինտենսիվ թերապիա (ռեանիմատոլոգիա), անհետաձգելի բժշկություն և աղետների բժշկություն: 
Մեծ է պրոֆեսոր Մխոյանի ներդրումը մեր հանրապետության անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի զարգացման գործում: Տարիներ շարունակ նա եղել է նաև ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ և Հայաստանի Անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների միության նախագահ: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են 1 դոկտորական և 8 թեկնածուական թեզեր, տպագրվել են ավելի քան 150 գիտական աշխատանքներ, 2008թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր բժիշկ պատվավոր կոչմանը:

Պատմություն

Երևանի Պետական Բժշկական Ինստիտուտի ուսանողները նախկինում տարիներ շարունակ «անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա» առարկան ուսումնասիրել են «վիրաբուժություն» առարկայի շրջանակներում:
1975 – 1998 թ.թ.-ին, վիրաբուժական հիվանդություններ ամբիոնին կից գործում էր անես¬թե¬զիոլո¬գիայի և ռեանիմատոլոգիայի կուրս, որը ղեկավարում էր բ. գ. թ., դոցենտ Գեորգի Հովհաննեսի Անժելովը: Առարկայի ուսուցման բազան կենտրոնացված էր Վ. Ի. Լենինի անվան հանրապետական հիվանդանոցում (այժմյան «Արմենիա» Բժշկական կենտրոն), որտեղ 1972-ին բացվել է հանրապետության առաջին վերակենդանացման բաժանմունքը, իսկ 1981-ից գործում էր նաև հանրապետության միակ թունաբանական Կենտրոնը՝ դոցենտ Գ. Հ. Անժելովի ղեկավարությամբ):
1999-ին բ. գ. դ., պրոֆեսոր Գագիկ Գնունու Մխոյանի կողմից Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանում «Էրեբունի» բժշկական կենտրոնի կլինիկական բազայի վրա հիմնադրվեց անեսթեզիոլոգիայի, ռեանիմատոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնը, որը ոչ միայն բժշկական համալսարանի ուսանողներին ծանոթացնում է առար¬կայի հիմունքներին, այ¬լև պատրաստում է կադրեր, ովքեր կարող ցուցաբերում են գերազանց աշխատանքի արդյունքներ աշխատել կրիտի¬կական վիճակների բժշկության բոլոր չորս բնագավառներում` անեսթե¬զիոլո¬գիա, ինտենսիվ թերապիա (ռեանիմատոլո¬գիա), անհետաձգելի բժշկություն և աղետների բժշկություն:
Մեծ է պրոֆեսոր Մխոյանի ներդրումը մեր հանրապետության անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի զարգացման գործում: Տարիներ շարունակ նա եղել է նաև ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ և Հայաստանի Անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների միության նախագահ: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են 1 դոկտորական և 8 թեկնածուական թեզեր, տպագրվել են ավելի քան 150 գիտական աշխատանքներ, 2008թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր բժիշկ պատվավոր կոչմանը:
Պրոֆեսոր Գ. Գ. Մխոյանն ամբիոնը ղեկավարել է մինչև իր ողբերգակամ մահը 2009 թ-ի փետրվարին: 2009 թ-ի փետրվարից մինչև 2011 թ-ի սեպտեմբերը ամվիոնի վարիչի պաշտոնակատարի դերում թ հանդիսացել բ.գ.թ., դոց. Մ.Ի.Եղիազարյանը: 2011 թ-ի սեպտեմբերից առ այսօռ ամբիոնը ղեկավարում է բ. գ. դ., պրոֆեսոր Իրինա Էդուարդի Մալխասյանը, որը հանդիսացել է պրոֆեսոր Մխոյանի հետ ամբիոնի հիմնադիրներից:
Ներկայումս ամբիոնի հիմնական կլինիկական բազան տեղակայված է համալսարանական «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում: Ամբիոնի այլ կլինիկական բազաներին են՝ ՞ՙԱրմենիա՚՞ՀԲԿ, ՞Սուրբ Աստվածամայր ԲԿ, “Արթմեդ” ԲԿ, ՙՄուրացան՚ թիվ 2 ՀՀ, ՞Մեդլայն՞ ԲԿ, ՞Մալայան՞ ակնաբուժական կլինիկա, ՞Վարդանանց՞ ԲԿ:

 

 




Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Ամբիոնում դասավանդվում են հետևյալ առարկաները.
- անեսթեզիոլոգիա, ինտենսիվ թերապիա և անհետաձգելի բժշկություն՝ ընդհանուր բժշկության ֆակուլտետում,
- անեսթեզիոլոգիա և անհետաձգելի իրավիճակներ՝ ստոմատոլոգիայի ֆակուլտետում,
- անհետաձգելի բժշկություն՝ դեղագիտական ֆակուլտետում:
Դասավանդվող բոլոր առարկաների համար ամբիոնի կողմից հրատարակվել են համապատասխան ուսումնական ձեռնարկներ:
Ծրագրով նախատեսված նյութն ուսանողներին մատուցվում է дասախոսությունների, գործնական և ցիկլային պարապմունքների ձևով, ինչպես նաև ԵՊԲՀ-ի սիմուլյացիոն կենտրոնում վարժասարքերի վրա:

Հետդիպլոմային ուսուցում

Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ներկայացված է կլինիկական օրդինատուրայով և ասպիրանտուրայով՝ 3-ական տարի ընդհանուր տևողությամբ:
Տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները ամբիոնի կլինիկական օրդինատորները ստանում են եվրոպական համալսարանների պահանջներին համաձայն, որոնք նախատեսում են օրագրային գրանցումների վարում, ուսուցանող տեսաֆիլմերի դիտում, վարժասարքերի և համալսարանական գրադարանային ֆոնդի կիրառում:
Ամբիոնի ստեղծումից մինչ օրս այստեղ սովորել է 120 կլինիկական օրդինատոր։ Նրանց ուսումնա-աշխատանքային ծրագիրը ներառում է` գրաֆիկն այսպիսին է.

  • ամենօրյա գործնական պարապմունքներ,
  • դասախոսություններ, որոնք ներկայացվում ընթերցվում են ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի կողմից, և Հանրապետության առաջատար մասնագետների կողմից
  • ամենշաբաթյա զեկույցներ՝ նախապես ընտրված գիտական թեմայով (ներկայացնում են կլինիկական օրդինատորները),
  • հայրենական և միջազգային բժշկական գրականություններից հոդվածների տեսությունների կազմում,՝ ըստ արտերկրում լույս տեսնող ամսագրերի (ներկայացնում են կլինիկական օրդինատորները),
  • կլինիկական դեպքերի քննարկում,
  • եռամսյա ինքնուրույն ցիկլային գործնական աշխատանքներ՝ ըստ մասնագիտությունների ցիկլերի.
  • ընդհանուր ինտենսիվ թերապիա,
  • անեսթեզիոլոգիա (վնասվածքաբանություն և օրթոպեդիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա, ուրոլոգիա, ընդհանուր սրտային, կրծքային, նյարդային, պլաստիկ, մանկական, ՔԿԱ վիրաբուժություն),
  • անհետաձգելի բուժօգնություն՝ շտապ օգնության ծառայությունում (հերթապահությունների ձևով),
  • հերթապահություններ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ ուսուցման ողջ ընթացքում:
    Ամբիոնի կլինիկական օրդինատորները տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ են ստանում եվրոպական համալսարանների պահանջներին համապատասխան եռամյա ուսումնական ծրագրով, որի ընթացքում օգտագործվում են օրագիր, ուսումնական տեսաֆիլմեր, վարժասարքեր և ամբիոնի գրադարանը:

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի աշխատակիցների կողմից իրականացվող գիտական աշխատանքներն ուղղված են ուսումնասիրելու նպատակ է հետապնդում միջազգային արձանագրերի և հանձնարարականների հիման վրա մշակել և կատարելագործելու գանգուղեղային և բազմակի վնասվածքներով, ցերեբրալ անոթային աղետներով, սուր շնչական պաթոլոգիաներով տառափող հիվանդների վարման մեթոդները, գործելակերպը՝ գեներալիզացված սեպսիսի և բազմաօրգանային անբավարարության բուժման և երկարատև արհեստական շնչառության իրականացման մեթոդների բարելավմանը: զարգացման ժամանակ: Մասնավորապես առավել մանրակրկիտ հետազոտվում են մանրէաբանական հսկողության առանձնահատկությունները, հետվիրահատական ցավազրկումը, ինֆուզիոն միջոցների ընտրությունը, մարսողական սնուցման առանձնահատկությունները, արհեստական շնչառության ռեժիմների ընտրությունը ծանր վնասվածքների և բազմաօրգանային անբավարարության ժամանակ:
Հետազոտության բոլոր արդյուքնները ներկայացվել են հայրենական և միջազգային գիտաժողովներում և ներդրվել են ազգային առողջապահության կլինիկական գործնեությունում:

 Համագործակցություն

  • Հայաստանի անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների ասոցիացիա,
  •  European Society of Anesthesiology (ESA),
  •  Foundation for European Education in Anesthesiology (FEEA)
  •  Ռուս-գերմանակն անեսթեզիոլոգների միություն (ADRA)
  •  New York State Society of Anesthesiology (NYSSA)
  •  European Training Foundation, Tempus program
  •  World Federation of Societies of Anaesthesiology (WFSA),
  •  Committee for European Education in Anaesthesiology (CEEA).

Աշխատակազմ