• Հայ
  • Рус
  • Eng

Ակնաբուժության ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 1928թ.-ին։

Հայաստանում ակնաբուժության առաջին ամբիոնը 1928-ին բացվել է Հայկ Կանայանի ղեկավարությամբ, Երևանի Պետական Բժշկական ինստիտուտում։ Ամբիոնի վարիչներ են եղել անվանի հայ ակնաբույժներ Բաբկեն Մելիք-Մուսյանը և Սերգեյ Մալայանը: Այնուհետև ամբիոնը ղեկավարել են Տատյանա Հովսեփյանը, իսկ 1991 թ.-ից առ այսօր` պրոֆ. Ա. Ս. Մալայանը:

Պատմություն

Հիմնադրվել է 1928թ.-ին։

Հայաստանում ակնաբուժության առաջին ամբիոնը 1928-ին բացվել է Հայկ Կանայանի ղեկավարությամբ, Երևանի Պետական Բժշկական ինստիտուտում։ Ամբիոնի վարիչներ են եղել անվանի հայ ակնաբույժներ Բաբկեն Մելիք-Մուսյանը և Սերգեյ Մալայանը: Այնուհետև ամբիոնը ղեկավարել են Տատյանա Հովսեփյանը, իսկ 1991 թ.-ից առ այսօր` պրոֆ. Ա. Ս. Մալայանը:

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցումը

Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութն ուսանողներին մատուցվում է դասախոսությունների, գործնական և ցիկլային պարապմունքների տեսքով:

Ամբիոնում առարկայի ուսուցումն անցկացվում է ընդհանուր բժշկության, ռազմաբժշկական և ստոմատոլոգիական ֆակուլտետների 4-րդ կուրսի ուսանողների համար՝ 10-օրյա ցիկլային պարապմունքների տեսքով (60 ժամ): Այդ պարապմունքների ընթացքում ուսանողները ծանոթանում են ակնաբուժության սկզբունքներին և հիմնական մոտեցումներին:

Գործնական պարապմունքներին իրականացվում են դասախոսություններ և կլինիկական դեպքերի քննարկումներ հիվանդանոցներում: Ուսանողներն ուսումնասիրում են տեսողական օրգանի անատոմիան, ֆիզիոլոգիան, ռեֆրակցիան, աչքի հիվանդությունների ախտորոշման և բուժման եղանակները:

Վերջին տարիների ընթացքում ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը հրատարակել է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ուսումնամեթոդական ձեռնարկներ՝ «Նեյրոօֆթալմոլոգիա» (2003թ.), «Անհետաձգելի ակնաբուժական օգնություն» (2003թ.), «Ակնաբուժություն» (2006թ.), «Աչքի հետազոտություն» (2006թ.), «Ակնաբանական ախտանիշների, ախանշահամալիրների ռուս-հայերեն բացատրական բառարան» (2010թ.)։

Հետդիպլոմային ուսուցում

Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ներկայացված է կլինիկական օրդինատուրայով՝ 3 տարի և ասպիրանտուրայով` 3 տարի տևողությամբ:

Ամբիոնի կլինիկական բազաներն են Ս. Վ. Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնը (ամբիոնի վարիչ` բ.գ.դ.,պրոֆեսոր Ալեքսանդր Սերգեյի Մալայան), ԵրՊԲՀ-ի Համալսարանական ակնաբուժական կլինիկան (կլինիկայի ղեկավար` բ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Աբրահամի Շաքարյան) և «Շենգավիթ» ԲԿ-ի ակնաբուժական բաժանմունքը (բաժանմունքի վարիչ` բ.գ.թ. Ա. Ա. Զիլֆյան), որտեղ առարկայի ուսուցման համար ստեղծված են բոլոր պայմանները:

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնում կատարվում են հետևյալ գիտահետազոտական աշխատանքները.

  • ակնային վնասվածքների առանձնահատկությունների հետազոտություն և դրանց բարդությունների բուժումը,
  • շաքարախտային ռետինոպաթիայի վիրահատական բուժումը,
  • ուվեիտների էթիո-պաթոգենետիկ առանձնահատկությունների և տարածվածության հետազոտությունը,
  • գլաուկոմայի վիրահատական բուժումը,
  • ցանցենու անոթային ախտահարումների էթիո-պաթոգենետիկ բուժումը,
  • դեղին բծի դիստրոֆիայի բուժումն ինտրավիտրեալ ներարկումներով,
  • անհասության ռետինոպաթիայի վաղ ախտորոշումը և լազերային բուժումը։

Համագործակցություն

ԵրՊԲՀ-ի ստոմատոլոգիական ֆակուլտետի ակնաբուժության ամբիոնը գիտական սերտ կապերի մեջ է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի UCLA համալսարանի ակնաբուժության ամբիոնի, Doheney ակնաբուժության ինստիտուտի, Բոստոնի համալսարանի, Սան-Ֆրանցիսկոյի համալսարանի ակնաբուժության ամբիոնի հետ:

Ամբիոնի գիտական հիմնական ձեռքբերումներից են դոկտորական ատենախոսությունների պաշտպանությունները.

  • «Բինօկուլյար համագործակցությունը նորմայում և ախտահարման դեպքում և նրա նշանակության համեմատ շլության դիպլոպտիկ բուժման ժամանակ» 1995թ.,
  • «ՀՀ ազգաբնակչությանը մատուցվող ակնաբուժական ծառայության արդյունավետությունը բարձրացնող կազմակերպչական, կանխարգելիչ, բուժական և վերականգնողական միջամտությունների համալիր» 2000թ.,
  • «Ցանցենու շերտազատումների բարդացած տեսակների վիրաբուժական բուժում» 2002թ.,
  • «Ցանցենու երակների խցանման վաղ ախտորոշման, դեղորայքային թերապիայի և կանխարգելման նոր տեսանկյուններ» 2003թ.,
  • «Հայաստանում գլաուկոմայի տարածվածության ուսումնասիրումը և սոցիալ-հիգիենիկ գնահատականը» 2005թ. և մի շարք թեկնածուական այլ ատենախոսություններ:

Ներկայացվել են բազմաթիվ շնորհանդեսներ հանրապետական և միջազգային տարբեր գիտաժողովներում:

Հեռանկարային պլաններում նախատեսվում են՝

  • քրոնիկ դակրիոցիստիտով հիվանդների մոտիֆիկացված վիրահատական բուժումը,
  • համակարգային հիվանդություններով ուղեկցվող ուվեիտների դիֆերենցված բուժումը,
  • առաջային խցիկի շունտավորումը որպես գլաուկոմայի այլընտրանքային բուժում,
  • կատարակտով հիվանդների հետվիրահատական բորբոքային համախտանիշի առանձնահատկությունների ուսումնասիրումը և դրա դերի պարզաբանումը բարդությունների պաթոգենեզում։

Ամբիոնի աշխատակիցների կողմից տարեկան հրատարակվում են մոտ 25 գիտական աշխատանքներ:

Միջազգային գիտաժողովներ

Ամբիոնը բազմաթիվ միջազգային գիտաժողովներ է կազմակերպել նվիրված ակնաբուժության արդի խնդիրներին՝

  • 1996թ. սեպտեմբեր-հոկտեմբեր, Երևան, հայ-ամերիկյան «Orbis» ծրագրի շրջանակներում,
  • 1998թ. հոկտեմբեր,Երևան, հայ-ամերիկյան գիտաժողով,
  • 2000թ. հունիս, Երևան, հայ-ամերիկյան գիտաժողով,
  • 2002թ. սեպտեմբեր,Երևան, հայ-ամերիկյան գիտաժողով,
  • 2003թ. հոկտեմբեր,Երևան, Ակնաբուժության գիտաժողով`

Համահայկական վիրաբուժական համագումարի շրջանակներում,

  • 2005թ. հունիս,Երևան, արբանյակային գիտաժողով ավստրո-ամերիկյան կազմակերպության և Հայ օգնության ֆոնդի հետ համատեղ,
  • 2007թ. հունիս, Երևան, հայ-ամերիկյան գիտաժողով,
  • 2007թ. հունիս, Երևան, Ակնաբուժության գիտաժողով Հայաստանի 2-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակներում,
  • 2007թ. սեպտեմբեր, Երևան, Հայ-գերմանական միջազգային գիտաժողով,
  • 2009թ. հունիս, Երևան, հայ-ամերիկյան գիտաժողով,
  • 2010թ. հունիս, Երևան, հայ-ամերիկյան գիտաժողով,
  • 2011թ. հուլիս, Երևան, Ակնաբուժության գիտաժողով Հայաստանի

3-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակներում,

  • 2011թ. հուլիս, Երևան, հայ-ամերիկյան գիտաժողով։

 

Աշխատակազմ