• Հայ
  • Рус
  • Eng
Ուսուցողական տեղեկատվություն մանկաբույժների համար

Եվրոպական մանկաբուժական ասոցիացիան 2018 թ. նոյեմբերին հրատարակել է մի յուրահատուկ գիրք՝ «Սա է, որ ես հավատում եմ պետք է լինի առաջնայնություն երեխաների առողջապահական ծառայությունների համար՝ երեխաների առողջության խնամքի մեջ ներառված անձանց մտորումները»(This I think should have priority in child health care services: The personal philosophies of people involved in child health care). Գրքում ամփոփովել են եվրոպական 24 երկրների հայտնի մանկաբույժների էսսեներ, ուր արտացոլված են նրանց անձնական փորձի վրա հիմնված մասնագիտական - փիլիսոփայական մտորումները և հայեցակարգային տեսակետները Եվրոպայում երեխաների առողջության, առողջապահության համակարգերի, քաղաքականության, մանկաբուժական ծառայությունների առաջնահերթ խնդիրների վերաբերյալ: Ինչպես նշված է ներածականում, «..հեղինակներին միավորել է պատասխանատվությունը և համերաշխությունը երեխաների, ընտանիքների, գործընկերների, հասարակության, շրջակա միջավայրի և խաղաղ աշխարհի նկատմամբ..»: Գրքում ներառված է նաև ԵՊԲՀ մանկաբուժության ամբիոնի դոցենտ, «Արաբկիր» բժշկական համալիրի կից Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, ՀՀ ԱՆ մանկաբուժական խորհրդատու Սերգեյ Սարգսյանի նշված խնդիրներին վերաբերվող էսսեն: Գրքի էլեկտրոնային տարբերակը հասու է բոլոր ցանկացողներին այստեղ: