• Հայ
  • Рус
  • Eng
Բժշկական ոլորտի ներկայացուցիչների համար մարքեթինգային կարճաժամկետ դասընթաց է մեկնարկելու

Եթե բժշկական ոլորտի ներկայացուցիչ եք, ապա այս հայտարարությունը Ձեզ համար է։ ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետն առաջարկում է «Առողջապահության մարքեթինգ» խորագրով ժամանակակից մարքեթինգային կարճաժամկետ դասընթաց, որի նպատակն է բժշկական ոլորտի ներկայացուցիչներին տրամադրելու արդյունավետ առողջապահական մարքեթինգային գիտելիքներ և գործնական հմտություններ: 

Ծրագիրը նախատեսված է `

  • Բժիշկների
  • Բուժանձնակազմի
  • Մարքեթոլոգների
  • Հասարակայնության հետ կապերի պատասխանատուների
  • Դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչների
  • Կառավարման և տնտեսագետության մասնագետների
  • Այլ մասնագիտությունների տեր մարդկանց համար

«Առողջապահության մարքեթինգ» ծրագրի շրջանակում մասնակիցներին կտրամադրվեն բժշկական հաստատությունների և ծառայությունների ժամանակակից մարքեթինգային սկզբունքների, մոդելների, գործընթացների առողջապահական տեղեկատվական համակարգերի վերաբերյալ պրակտիկ գիտելիքներ և հմտություններ: Կներկայացվեն նաև ցանկացած ծառայության շուկայում դիրքավորման և սեգմենտավորման, գնագոյացման, գովազդի, առաջընթացի սկզբունքները,  ինչպես նաև մարքեթինգային գործընթացների համար անհրաժեշտ տեղական և միջազգային լավագույն փորձը:

Հրավիրված դասընթացավարներն ունեն միջազգային որակավորումներ:

Դասընթացը կանցկացվի ԵՊԲՀ-ում սեպտեմբերի 24-ից մինչև նոյեմբերի 13-ը, յուրաքանչյուր  երեքշաբթի և չորեքշաթբի, ժամը 15:00-ից 19:00-ն։ Դասընթացը կրեդիտավորված է ՀՀ ԱՆ կողմից։ Ավարտին մասնակիցներին կտրամադրվի հավաստագիր:  Շտապեք գրանցվել: Տեղերը խիստ սահմանափակ են:

Մանրամասների համար զանգահարել 011 621- 018 հեռախոսահամարով: