• Հայ
  • Рус
  • Eng
Աշխատող ուսանողների եկամտահարկը կուղղվի նրանց վարձավճարներին

ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին  ՀՀ օրենքով (06.03.2020 թ. ՀՕ-138-Ն) (159 հոդվածի 3.1 մաս, 160 և 160.1 հոդվածներ)

ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ Կառա­վա­րու­թ­յան հաստատած մասնագիտություններով առկա ուսուցմամբ մա­գի­ստրա­տու­րա­յում, ասպիրան­տու­­րա­յում և օրդինատուրայում սովորող (ուսանող) վարձու աշխատողի ուսման վարձը փոխ­հա­տուց­վում է ուսումնական տարվա ավարտից հետո: 

Վարձու աշխատողի եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է մեկ տարվա ընթացքում ֆիզիկական անձի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով, բայց ոչ ավելի, քան սովորողի (ուսանողի) ուսման համար վճարված գումարը: 

Ուսանողը կարող է օգտվել սույն ծրագրից եթե միաժամանակ չի օգտվում բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու նպատակով ստացած հիպոթեկային վարկի տոկոսները եկամտային հարկով փոխհատուցման ծրագրից (հոդված 160) 

Սույն ծրագրից կարող են օգտվել միայն ՀՀ քաղաքացիները և միայն 1 մասնագիտություն ձեռք բերելու համար: 

Վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարը հաշվարկվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից: 

Եկամտային հարկի գումարները վերադարձվում են հետևյալ ցանկերում ընդգրկված մասնագիտությունները (18.06.2020 թիվ 1035-Ն  03.07.2020 թ. թիվ 1125-Ն որոշումներ)

 

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

Դասիչը (ծածկագիրը)

Մասնագիտությունը

Որակավորումը

09 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

091 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

091601.00.7

Ֆարմացիա

Ֆարմացիայի մագիստրոս

 

ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

Թվանիշը

Գիտության բնագավառը, մասնագիտությունը

Աստիճանաշնորհման բնագավառը

ԺԴ.00.00

Բժշկական գիտություններ

 

ԺԴ.00.03

Ներքին հիվանդություններ

Բժշկական

ԺԴ.00.04

Սրտաբանություն

Բժշկական

ԺԴ.00.04

Սրտաբանություն

Բժշկական

ԺԴ.00.05

Հիգիենա, մասնագիտական ախտաբանություն և թունաբանություն

Բժշկական, կենսաբանական

ԺԴ.00.06

Մանկաբուժություն

Բժշկական

ԺԴ.00.07

Նյարդաբանություն, հոգեբուժություն և թմրաբանություն

Բժշկական

ԺԴ.00.08

Ուռուցքաբանություն

Բժշկական

ԺԴ.00.15

Վիրաբուժություն

Բժշկական

ԺԴ.00.16

Համաճարակաբանություն

Բժշկական, կենսաբանական

ԺԴ.00.19

Աչքի հիվանդություններ

Բժշկական

ԺԴ.00.20

Անեսթեզիոլոգիա և վերակենդանացում

Բժշկական

ԺԶ.00.00

Անասնաբուժական գիտություններ

 

ԺԶ.00.01

Անասնաբուժություն

Անասնաբուժական

 

ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

 

Որակավորումը

Ակնաբանություն

Բժիշկ-մասնագետ

Անեսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա

Բժիշկ-մասնագետ

Ընդհանուր վիրաբուժություն

Բժիշկ-մասնագետ

Ընտանեկան բժշկություն

Բժիշկ-մասնագետ

Ինֆեկցիոն հիվանդություններ

Բժիշկ-մասնագետ

Լաբորատոր ախտորոշում

Բժիշկ-մասնագետ, մասնագետ

Համաճարակաբանություն

Բժիշկ-մասնագետ

Հոգեբուժություն

Բժիշկ-մասնագետ

Ճառագայթային ախտորոշում

Բժիշկ-մասնագետ

Մանկաբարձություն և գինեկոլոգիա

Բժիշկ-մասնագետ

Մանկաբուժություն

Բժիշկ-մասնագետ

Մանկական անեսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա

Բժիշկ-մասնագետ

Մանկական ընդհանուր վիրաբուժություն

Բժիշկ-մասնագետ

Մանկական հոգեբուժություն

Բժիշկ-մասնագետ

Նեոնատոլոգիա

Բժիշկ-մասնագետ

Ներքին բժշկություն

Բժիշկ-մասնագետ

Նյարդաբանություն

Բժիշկ-մասնագետ

Շտապ բուժօգնություն

Բժիշկ-մասնագետ

Սրտաբանություն (կարդիոլոգիա)

Բժիշկ-մասնագետ

 

Վճարված ուսման վարձավճարի չափով առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով ուսանողը հարկային մարմին պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը և դրանց լուսապատճենները՝

1) եկամտային հարկի վերադարձման համար հարկային մարմնի կողմից սահմանված ձևի դիմում` ուսանողի բնակության վայրի հասցեի, կոնտակտային տվյալների, ուսանողին վերադարձվող եկամտային հարկի գումարները փոխանցելու համար բանկի անվանման և հաշվի համարի նշումով, ինչպես նաև աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումը վճարած գործատուի անվանումը և ՀՎՀՀ-ն.

2) ՀՀ հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատության հետ կնքված պայմանագրի պատճենը.

3) ուսանողի անձը հաստատող փաստաթուղթ` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ, առկայության դեպքում, նույնականացման քարտը.

4) ուսանողի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.

5) ուսանողի անվանական տվյալների, հանրային ծառայության համարանիշի, մասնագիտության, կրթական աստիճանի, կուրսի, ինչպես նաև տվյալ մասնագիտության (մասնագիտության կրթական ծրագրի) համար սահմանված և վճարված տարեկան ուսման վարձավճարի (ուսման վարձի) չափի վերաբերյալ ուսումնական հաստատության ղեկավարի կողմից տրամադրված տեղեկանք` համաձայն ձևի (Ձևը՝ ստորև): 

Հետագա հաշվետու տարիներին վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու համար ուսանողը հարկային մարմին է ներկայացնում եկամտային հարկի վերադարձման համար հարկային մարմնի կողմից սահմանված ձևի դիմում, ինչպես նաև սույն կարգի 5-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված տեղեկանքը, եթե մինչև այդ ներկայացված՝ սույն կարգի 5-րդ կետով պահանջվող մյուս տեղեկատվությունը մնացել է անփոփոխ: 

Նշված փաստաթղթերը հարկային մարմին են ներկայացվում ուսումնական տարվա ավարտից հետո՝ երեք ամսվա ընթացքում։

Ուսումնական տարին հաջողությամբ ավարտված համարելու համար անհրաժեշտ բոլոր քննութ­յուն­ներն ուսումնական տարվա ավարտից հետո հանձնելու դեպքում նշված փաստա­թղթե­րը հարկային մարմին են ներկայացվում ուսումնական տարվա ավարտից հետո՝ 6 ամսվա ընթաց­քում: 

Ձև

ՏԵՂԵԿԱՆՔ 

ՈՒՍԱՆՈՂԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ, ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ, ԿՐԹԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ, ԿՈՒՐՍԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՎՅԱԼ

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԱՐԵԿԱՆ ՈՒՍՄԱՆ

ՎԱՐՁԻ ՉԱՓԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 Տրվում է _______________________________________________________________________________________

 անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ՀԾՀ

 

առ այն, որ նա _______________________________________ ուսումնական տարվա ընթացքում համարվել է

 

_______________________________________________________________________________________

                               ուսումնական հաստատության անվանումը, ՀՎՀՀ-ն, մասնագիտությունը, կրթական աստիճանը

 

ուսանող և ___________________-ին հաջողությամբ հանձնել է անհրաժեշտ բոլոր քննությունները:

                        (ամսաթիվը, ամիսը, տարին)

 

       Ուսանողի տարեկան ուսման վարձավճարի (ուսման վարձի) չափը կազմում է՝ ______________  դրամ:

                                                                                                                           (ուսման վարձի չափը)

 

 _____ _______________ 20  թ.

________________________________________

(ռեկտորի անունը, ազգանունը, ստորագրություն)

                                                                                                                                                                                         Կ.Տ.