• Հայ
  • Рус
  • Eng
«Բուժհաստատությունների կառավարում» վերապատրաստման դասընթացի ընդունելություն ավագ բուժաշխատողների համար

 

Ներածություն

Ծրագիրը նախատեսված է բուժհաստատությունների ավագ բուժաշխատողների համար, ովքեր ցանկանում են՝

  • Շարունակել իրենց բարձրագույն կրթությունը կառավարման ոլորտում
  • Փորձի փոխանակում իրականացնել տարբեր բնագավառներից փորձագետների և մասնագետների հետ
  • Ծանոթանալ միջազգային լավագույն փորձին
  • Ձեռք բերել գիտելիքներ բուժհաստատությունների ժամանակակից կառավարման վերաբերյալ

 Վերջնական արդյունքները

Վկայական ԵՊԲՀ-ի և «Մենեջմենթ Միքս» ընկերության կողմից:

 Մանրամասներ

Տևողություն։ 28.01.2019 – 10.05.2019

Դասընթացների օրերը։ հինգշաբթի և ուրբաթ ՝ 15:00-19:00

Մասնակիցների քանակը։ 20

Դասավանդման լեզուն։ հայերեն

Վայրը։ Երևանի պետական բժշկական համալսարան

Ծրագրի բովանդակությունը

  1. Ռազմավարական կառավարում
  2. Կազմակերպական կառավարում
  3. Ֆինանսների կառավարում
  4. Մարքետինգի կառավարում
  5. Վարքագծային տնտեսագիտություն և հաճախորդի սպասարկում
  6. Գործընթացների կառավարում
  7. Կազմակերպական վարքագիծ և առաջնորդություն
  8. Կառավարման ՏՏ համակարգեր առողջապահությունում
  9. Հիվանդանոցների հավատարմագրում
  10. Բուժօգնության որակի և սպասարկման կառավարում
  11. Մարդկային ռեսուրսների կառավարում

 Թիրախային լսարան

Բուժհաստատությունների ղեկավարներ և տնօրեններ

Բժիշկներ

Առողջապահական հիմնարկների աշխատակիցներ

Դիմումների ընդունում՝ 04.01. 2019 – 27.01.2019

Հարցերի դեպքում դիմել ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ,

Հեռ։ (+37411) 621018, (+37460) 651473: