Yerevan State Medical University

Плата за обучение (2012-2013)

Ընդունվել է ԵՊԲՀ Գիտական խորհրդի
25.04.2012 թվականի թիվ 05 նիստի որոշմամբ,
հաստատվել է ԵՊԲՀ ռեկտորի 04.05.2012 թվականի
թիվ 57-Մ հրամանով

Գիտական խորհրդի նախագահ,
Ռեկտոր Դ.Հ. Դումանյան


ԸՆԴՀԱՆՈւՐ ԴՐՈւՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է Համալսարանի վճարովի համակարգի` բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողների, կլինիկական օրդինատորների, ինտերնների, ասպիրանտների և նախապատրաստական ուսուցման ունկնդիրների 2012-2013 ուսումնական տարվա ուսման վարձաչափերի վճարման կարգը:

2. Ուսուցման վարձաչափերը սահմանվում են ելնելով կրթության կազմակերպման ձևերից, ուսուցման լեզվից և սույն կարգով սահմանված այլ առանձնահատկություններից: Սույն կարգով են սահմանվում նաև Համալսարանի կողմից նախատեսված վարձաչափերի լրիվ կամ մասնակի փոխհատուցման կանոնները և պայմանները:

3. Սույն կարգի իմաստով «Օտարերկրացի» հասկացությունը վերաբերում է օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց:


ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՉԱՓԵՐԸ

4. Բակալավրի կրթական ծրագրով սովորող ուսանողների համար սահմանվում են հետևյալ վարձաչափերը.

  • ա) Ընդհանուր բժշկության ֆակուլտետ՝ 800.000 (ութ հարյուր հազար) դրամ.
  • բ) Ստոմատոլոգիական ֆակուլտետ՝ 800.000 (ութ հարյուր հազար) դրամ.
  • գ) Դեղագիտական ֆակուլտետ՝ 580.000 (հինգ հարյուր ութսուն հազար) դրամ:

5. Մագիստրատուրայի կրթական ծրագրով սովորող ուսանողների համար սահմանվում են հետևյալ վարձաչափերը.

  • ա) Ընդհանուր բժշկության ֆակուլտետ՝ 900.000 (ինը հարյուր հազար) դրամ.
  • բ) Ստոմատոլոգիական ֆակուլտետ՝ 900.000 (ինը հարյուր հազար) դրամ.
  • գ) Հանրային առողջության ֆակուլտետ՝ 700.000 (յոթ հարյուր հազար) դրամ:
  • դ) Դեղագիտական ֆակուլտետ՝ 650.000 (վեց հարյուր հիսուն հազար) դրամ:

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից և Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված և բնակվող հայազգի բակալավրի և մագիտրատուրայի կրթական ծրագրերով սովորող ուսանողները վճարում են սույն մասով սահմանված վարձաչափերը:


ՀՀ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՉԱՓԵՐԸ

7. Հայերեն և ռուսերեն ուսուցմամբ օտարերկրյա հայազգի ուսանողների համար սահմանվում են հետևյալ վարձաչափերը.

  • ա) Ընդհանուր բժշկության ֆակուլտետ՝ 1.000.000 (մեկ միլիոն) դրամ,
  • բ) Ստոմատոլոգիական ֆակուլտետ՝ 1.000.000 (մեկ միլիոն) դրամ,
  • գ) Դեղագիտական ֆակուլտետ՝ 700.000 (յոթ հարյուր հազար) դրամ:

8. Անգլերեն ու ռուսերեն ուսուցմամբ օտարերկրացի և անգլերեն ուսուցմամբ օտարերկրյա հայազգի ուսանողների համար սահմանվում են հետևյալ վարձաչափերը.

  • ա) Ընդհանուր բժշկության ֆակուլտետ՝ 1.600.000 (մեկ միլիոն վեց հարյուր հազար) դրամ,
  • բ) Ստոմատոլոգիական ֆակուլտետ՝ 1.600.000 (մեկ միլիոն վեց հարյուր հազար) դրամ,
  • գ) Դեղագիտական ֆակուլտետ՝ 1.400.000 (մեկ միլիոն չորս հարյուր հազար) դրամ:

9. Առանձնահատուկ անհրաժեշտ դեպքերում օտարերկրացի (այդ թվում՝ ոչ ռեզիդենտ) ուսանողների ուսման վարձաչափը կարող է սահմանվել նրանց հետ կնքած պայմանագրերի համաձայն:


ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈւՐԱՅԻ ՎԱՐՁԱՉԱՓԵՐԸ

10. ՀՀ քաղաքացի կլինիկական օրդինատորների համար սահմանվում են հետևյալ վարձաչափերը՝ ըստ մասնագիտությունների և ուսուցման տարիների [*].

ա) 250.000 (երկու հարյուր հիսուն հազար) դրամ ներքոթվարկյալ մասնագիտությունների համար՝

  • ախտաբանական անատոմիա և կլինիկական մորֆոլոգիա 2 տարի,
  • ֆթիզիատրիա 1 տարի,
  • համաճարակաբանություն 1 տարի,
  • հիգիենա 1 տարի,
  • դեղանյութերի տեխնոլոգիա 1 տարի,
  • մանրեաբանություն 1 տարի։

բ) 500.000 (հինգ հարյուր հազար) դրամ հետևյալ մասնագիտությունների համար՝

  • ներքին բժշկություն 3 տարի,
  • թունաբանություն 2 տարի,
  • նեֆրոլոգիա 2 տարի,
  • ռևմատոլոգիա 2 տարի,
  • պուլմոնոլոգիա 2 տարի,
  • գաստրոէնտերոլոգիա 2 տարի,
  • սպորտային բժշկություն 2 տարի,
  • ֆիզիոթերապիա 2 տարի,
  • ռեաբիլիտոլոգիա 2 տարի,
  • ընտանեկան բժշկություն 2 տարի,
  • անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա 3 տարի,
  • արյունաբանություն 3 տարի,
  • դեղագիտություն 1 տարի,
  • կլինիկական իմունոլոգիա և ալերգոլոգիա 2 տարի,
  • սոցիալական հիգիենա և առողջապահության կազմակերպում 2 տարի,
  • հոգեբուժություն 2 տարի,
  • հոգեթերապիա 2 տարի,
  • նարկոլոգիա 1 տարի,
  • ինֆեկցիոն հիվանդություններ 2.5 տարի,
  • մանկաբուժություն 3 տարի,
  • նեոնատոլոգիա 3 տարի,
  • դեղագործության կազմակերպում 1 տարի,
  • կլինիկական ֆարմակոլոգիա 2 տարի,
  • այրվածքաբանություն 2 տարի,
  • տրանսֆուզոլոգիա և արյան պաշարում 1 տարի,
  • շտապ բուժօգնություն 2 տարի,
  • կինեզոթերապիա 1 տարի,
  • մանուալ թերապիա 1 տարի,
  • ռեֆլեքսոթերապիա 1 տարի,
  • հոմեոպաթիա 2 տարի:

գ) 750.000 (յոթ հարյուր հիսուն հազար) դրամ հետևյալ մասնագիտութ-յունների համար՝

  • սրտաբանություն 3 տարի,
  • էնդոկրինոլոգիա 2 տարի,
  • ուռուցքաբանություն 3 տարի,
  • մաշկաբանություն և վեներալոգիա 2 տարի,
  • դատաբժշկական փորձաքննություն 2 տարի,
  • սեքսապաթոլոգիա 2 տարի,
  • կլինիկական լաբորատոր ախտորոշում 1 տարի,
  • սրտային վիրաբուժություն 4 տարի,
  • կրծքային վիրաբուժություն 3 տարի,
  • անոթային վիրաբուժություն 3 տարի,
  • նյարդավիրաբուժություն 4 տարի,
  • նյարդաբանություն 3 տարի,
  • պրոկտոլոգիա 3 տարի,
  • կոսմետոլոգիա 2 տարի,
  • մանկական ստոմատոլոգիա 2 տարի։

դ) 850.000 (ութ հարյուր հիսուն հազար) դրամ հետևյալ մասնագիտությունների համար՝

  • ակնաբանություն 3 տարի,
  • քիթ կոկորդ ականջաբանություն 3 տարի,
  • վնասվածքաբանություն և օրթոպեդիա 3 տարի,
  • ընդհանուր վիրաբուժություն 3 տարի,
  • պլաստիկ վիրաբուժություն 4 տարի,
  • ուրոլոգիա 3 տարի,
  • դիմածնոտային վիրաբուժություն 3 տարի:

ե) 1.000.000 (մեկ միլիոն) դրամ հետևյալ մասնագիտությունների համար՝

  • ճառագայթային ախտորոշում 2 տարի,
  • մանկաբարձություն և գինեկոլոգիա 3 տարի,
  • թերապևտիկ ստոմատոլոգիա 3 տարի,
  • վիրաբուժական ստոմատոլոգիա 3 տարի,
  • օրթոպեդիկ ստոմատոլոգիա 3 տարի,
  • օրթոդոնտիկ ստոմատոլոգիա 3 տարի,
  • ընտանեկան ստոմատոլոգիա 1.5 տարի։

11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից և Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված և բնակվող հայազգի օրդինատորների ուսման վարձը սահմանել՝ ՀՀ քաղաքացի կլինիկական օրդինատորների ուսման վարձի չափով:

12. Կլինիկական օրդինատուրայում սովորող oտարերկրացիների համար սահմանվում են հետևյալ վարձաչափերը.

  • ա) Համալսարանն ավարտած հայերեն և ռուսերեն ուսուցմամբ հայազգի օտարերկրացի օրդինատորների համար` 1.100.000 (մեկ միլիոն հարյուր հազար) դրամ.
  • բ) Համալսարանն ավարտած օտարերկրացի օրդինատորների համար՝ 2.000.000 (երկու միլիոն) դրամ.
  • գ) այլ բուհեր ավարտած օտարերկրացի օրդինատորների համար՝ 2.400.000 (երկու միլիոն չորս հարյուր հազար) դրամ.
  • դ) այլ բուհեր ավարտած հայազգի օտարերկրացի օրդինատորների համար՝ 1.400.000 (մեկ միլիոն չորս հարյուր հազար) դրամ:

13. Բացառիկ դեպքերում ոչ ռեզիդենտ կլինիկական օրդինատորների ուսման վարձաչափը կարող է սահմանվել նաև նրանց հետ կնքած պայմանագրերի համաձայն:


ԻՆՏԵՐՆԱՏՈւՐԱՅԻ ՎԱՐՁԱՉԱՓԵՐԸ

14. Ինտերնատուրայում սովորողների համար սահմանվում են հետևյալ վարձաչափերը.

ՀՀ քաղաքացի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից և Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նախահանգներում գրանցված և բնակվող հայազգի սովորողներ`

  • ա) ընդհանուր պրակտիկայի բժիշկ և ստոմատոլոգ մասնագիտությամբ՝ 1.000.000 (մեկ միլիոն) դրամ.
  • բ) ընդհանուր պրակտիկայի դեղագետ մասնագիտությամբ՝ 800.000 (ութ հարյուր հազար) դրամ:

15. Ինտերնատուրայում սովորող oտարերկրացիների համար սահմանվում են հետևյալ վարձաչափերը.

ա) Համալսարանն ավարտած հայազգի օտարերկրացի ընդհանուր պրակտիկայի բժիշկ և ստոմատոլոգ բժիշկ մասնագիտությամբ ինտերնների համար՝ 1.100.000 (մեկ միլիոն հարյուր հազար) դրամ, դեղագետ ինտերների համար՝ 900.000 (ինը հարյուր հազար):

բ) Համալսարանն ավարտած՝ օտարերկրացի ընդհանուր պրակտիկայի բժիշկ և ընդհանուր պրակտիկայի ստոմատոլոգ մասնագիտությամբ ինտերնների համար՝ 1.400.000 (մեկ միլիոն չորս հարյուր հազար) դրամ, դեղագետ ինտերների համար՝ 1.200.000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) դրամ:

գ) այլ բուհեր ավարտած հայազգի օտարերկրացի ինտերների համար՝ ընդհանուր պրակտիկայի բժիշկ և ընդհանուր պրակտիկայի ստոմատոլոգ մասնագիտությամբ ինտերնների համար՝ 1.300.000 (մեկ միլիոն երեք հարյուր հազար) դրամ, դեղագետ ինտերների համար՝ 1.100.000 (մեկ միլիոն հարյուր հարյուր հազար) դրամ:

դ) այլ բուհեր ավարտած օտարերկրացի ինտերների համար՝ ընդհանուր պրակտիկայի բժիշկ և ընդհանուր պրակտիկայի ստոմատոլոգ մասնագիտությամբ ինտերնների համար՝ 1.600.000 (մեկ միլիոն վեղ հարյուր հազար) դրամ, դեղագետ ինտերների համար՝ 1.400.000 (մեկ միլիոն չորս հարյուր հազար):


ԱՍՊԻՐԱՆՏՈւՐԱՅԻ ՎԱՐՁԱՉԱՓԵՐԸ

16. Ասպիրանտուրայում առկա սովորողների համար սահմանվում են հետևյալ վարձաչափերը.

  • ա) ՀՀ քաղաքացի ասպիրանտներ՝ 1.000.000 (մեկ միլիոն) դրամ,
  • բ) «ՀՀ ուսումնական հաստատություններում օտարերկրացիների ընդունելության կանոններով» ընդունված ասպիրանտներ՝ 2.000.000 (երկու միլիոն հազար) դրամ:

17. Ասպիրանտուրայում հեռակա սովորողների համար`

  • ա) ՀՀ քաղաքացի ասպիրանտներ՝ 550.000 (հինգհարյուր հիսուն) դրամ,
  • բ) «ՀՀ ուսումնական հաստատություններում օտարերկրացիների ընդունելության կանոններով» ընդունված օտարերկրացի ասպիրանտներ՝ 2.400.000 (երկու միլիոն չորս հարյուր հազար) դրամ:

18. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից և Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված և բնակվող հայազգի ասպիրանտների ուսման վարձը սահմանվում է ՀՀ քաղաքացի ասպիրանտների ուսման վարձի չափով:


ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՎԱՐՁԱՉԱՓԵՐԸ

19. Նախապատրաստական դասընթացների ունկնդիրների համար սահմանվում են հետևյալ վարձաչափերը.

  • ա) հայերեն և ռուսերեն ուսուցմամբ հայազգի օտարերկրացի սովորողների համար` 500.000 (հինգ հարյուր հազար) դրամ.
  • բ) անգլերեն ուսուցմամբ օտարերկրացի սովորողների համար՝ 1.000.000 (մեկ միլիոն) դրամ:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ

20. Բակալավրի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով սովորող ուսանողների ուսման վարձի վճարման ժամկետ է սահմանվում՝ առաջին կիսամյակի համար մինչև սույն թվականի սեպտեմբերի 15-ը, երկրորդ կիսամյակի համար մինչև փետրվարի 15-ը:

Կլինիկական օրդինատուրայի, ինտերնատուրայի, ասպիրանտուրայի և նախապատրաստական դասընթացների համար ուսման վարձի վճարման ժամկետները սահմանվում են ուսուցման մասին պայմանագրերով:

21. Ակադեմիական արձակուրդից, երեխայի խնամքի համար հատկացված արձակուրդից, ինչպես նաև զինվորական ծառայությունից վերադարձած սովորողների ուսման վարձը և ուսման վարձի փոխհատուցումների չափերը մնում են անփոփոխ՝ համաձայն նրանց հետ կնքած պայմանագրերի և ռեկտորի հրամանի:

22. Այլ բուհերից Համալսարան, Համալսարանի ֆակուլտետից այլ ֆակուլտետ տեղափոխվող, ազատվելուց կամ հեռացվելուց հետո վերականգնված ուսանողների ուսման վարձաչափը հաշվարկվում է տվյալ ուսումնական տարվա, համապատասխան մասնագիտությունների, համանման կարգավիճակի և տվյալ ֆակուլտետի և խմբերի համար սահմանված վարձավճարի չափով, և նրանց հետ կնքվում է նոր պայմանագիր:

23. Ուսանողի հետ կնքված պայմանագիրը, այդ թվում` այդ պայմանագրով նախատեսված ուսման վարձի չափերը, ուսումնառության ամբողջ ընթացքում փոփոխման ենթակա չեն:


ՈւՍՄԱՆ ՎԱՐՁԱՉԱՓԵՐԻ ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈւՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

24. Հիմք ընդունելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ կետը, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի 4-րդ մասը, ՀՀ Կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի թիվ 1183-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը» սահմանվում է պետության և Համալսարանի կողմից ՀՀ քաղաքացի ուսանողների, ինտերնների, կլինիկական օրդինատորների և ասպիրանտների 2012-2013 ուսումնական տարվա տարեկան ուսման վարձաչափերի լրիվ կամ մասնակի փոխհատուցման հետևյալ կարգը:

25. Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրում է`

ա) մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանողներին` մրցութային կարգով.

բ) օրենքով նախատեսված հետևյալ սոցիալական խմբերին`

  • առանց ծնողական խնամքի մնացած (մինչև 23 տարեկան) ուսանողներին և նրանց թվին պատկանող անձանց` համաձայն «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
  • 1-ին, 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց, ինչպես նաև 3-րդ խմբի հաշմանդամներին, եթե հաշմանդամության 1-ին, 2-րդ խմբերի և հաշմանդամ երեխայի կարգավիճակը փոխարինվել է 3-րդ խմբով` համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի.
  • զոհված զինծառայողի երեխա-ուսանողներին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած ուսանողներին` համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

գ) պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին:

Առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին և նրանց թվին պատկանող անձանց, զոհված զինծառայողի երեխա-ուսանողներին ուսանողական նպաստներ տրամադրվում են 1-ին կուրսից մինչև ծրագրի ավարտը, իսկ 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած ուսանողներին ուսանողական նպաստները համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում տրվում են 1-ին կուրսի սկզբում և վերանայվում յուրաքանչյուր ուսումնական տարում:

26. Հայաստանի Հանրապետության Կառավարությունը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով Համալսարանի համար նախատեսված միջոցների սահմաններում, ըստ մասնագիտությունների, բաշխում է պետության կողմից տրվող ուսանողական նպաստների քանակը, որը տեղափոխվում է կուրսից կուրս:

27. Առաջին կուրսում ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցում տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ընդունելության կանոններով սահմանված կարգով բուհ ընդունված ուսանողներին:

Հաջորդ կուրսերում ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրվում է մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին` մրցութային հիմունքներով:

Ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքում միևնույն պայմանների դեպքում հավասար միավորներ ունեցող երկու և ավելի ուսանողների պարագայում` երկրորդ կուրսում առավելությունը տրվում է առաջին կուրսի վերջին կիսամյակի քննաշրջանի արդյունքում առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, հաջորդ կուրսերում՝ նախորդ ուսումնական տարվա, իսկ վերջինիս հավասարության դեպքում՝ դրան նախորդող ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին:

28. Համալսարանը վճարովի չափաքանակի շրջանակում սովորող ուսանողական համակազմի առնվազն 10 տոկոսին` ուսանողի սոցիալական վիճակի և բարձր առաջադիմության արդյունքների հաշվառմամբ, իր միջոցների հաշվին ուսման վճարը ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցում է`

  • ա) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին՝ ուսման վարձավճարը սահմանված փաստաթղթերի առկայության դեպքում փոխհատուցվում է 50 տոկոսի չափով՝ մեկ ուսումնական տարով.
  • բ) միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին՝ մինչև ուսման ավարտը վարձավճարը փոխհատուցվում է 25 տոկոսի չափով.
  • գ) 3 և ավելի անչափահաս կամ 3 և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին՝ ուսման վարձավճարը փոխհատուցվում է 25 տոկոսի չափով՝ մեկ ուսումնական տարով,
  • դ) Համալսարանում և այլ պետական բուհերում վճարովի ուսուցման համակարգում 2 ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին՝ ուսման վարձավճարը փոխհատուցվում է 20 տոկոսի չափով՝ մեկ ուսումնական տարով,
  • ե) 1-ին խմբի հաշմանդամ ծնողներ ունեցող ուսանողներին՝ ուսման վարձավճարը փոխհատուցվում է 25 տոկոսի չափով՝ մեկ ուսումնական տարով, իսկ ծնողի անժամկետ հաշմանդամության դեպքում մինչև ուսման ավարտը,
    2-րդ խմբի հաշմանդամ ծնողներ ունեցող ուսանողներին՝ ուսման վարձավճարը փոխհատուցվում է 20 տոկոսի չափով՝ մեկ ուսումնական տարով, իսկ ծնողի անժամկետ հաշմանդամության դեպքում՝ մինչև ուսման ավարտը,
  • զ) հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների ուսուցիչների երեխա-ուսանողներին՝ ուսման վարձավճարը փոխհատուցվում է 20 տոկոսի չափով՝ մեկ ուսումնական տարով,
  • է) մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին՝ ուսման վարձավճարը փոխհատուցվում է 20 տոկոսի չափով՝ մեկ ուսումնական տարով.
  • ը) Համալսարանի կողմից՝ ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված բարձր առաջադիմություն ունեցող և այլ կարգավիճակ ունեցող հետևյալ ուսանողներին՝
    • ազատամարտիկների և նրանց հավասարեցված անձանց երեխաների ուսման վարձավճարը փոխհատուցվում է 50 տոկոսի չափով՝ մինչև ուսման ավարտը.
    • Համալսարանի աշխատողների երեխաների ուսման վարձավճարը փոխհատուցվում է 50 տոկոսի չափով՝ մեկ ուսումնական տարով:

29. Ինտերնների համար կատարվող ուսման վարձավճարի փոխհատուցման գումարը չի ներառում նրանց վճարվող աշխատավարձի չափը:

30. Սույն կանոններով ՀՀ քաղաքացիների համար սահմանված ուսման վարձավճարի փոխհատուցումներից օգտվում են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից և Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված և բնակվող հայազգի ուսանողները:

31. Սույն կանոններից ուսման վարձավճարի փոխհատուցման մասին բացառություններ` Համալսարանի ուսման վարձավճարի փոխհատուցման հարցերի հանձնաժողովի անհատական որոշմամբ կարող են սահմանվել՝

  • ա) սույն կարգով չնախատեսված սոցիալական այլ կարգավիճակ ունեցող ուսանողներին, այդ թվում օտարերկրյա ուսանողներին՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում՝ մեկ ուսումնական տարով.
  • բ) մինչև 30 տոկոսի չափով պետական և հասարակական գործիչների պատճառաբանված միջնորդագրերի առկայության դեպքում, այդ թվում օտարերկրյա ուսանողների համար՝ մեկ ուսումնական տարով:

32. Սույն կարգով սահմանված ուսման վարձավճարի փոխհատուցման մեկից ավելի արտոնությունների առկայության դեպքում կիրառվում է փոխհատուցման միայն մեկ առավել չափ սահմանող արտոնությունը:

33. Ուսման վարձավճարի փոխհատուցումը կատարվում է տվյալ ուսումնական տարվա կտրվածքով, բացառությամբ այն փոխհատուցումը, որը սահմանվել է անժամկետ:

34. Ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումներն ընդունվում են յուրաքանչյուր տարվա օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում:

Անհրաժեշտ դեպքերում սույն կետով նշված ժամկետը ռեկտորի կողմից կարող է երկարացվել մինչև նոյեմբերի 1-ը:


ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

35. Սույն կարգը ուժի մեջ է մտնում 2012 թվականի օգոստոսի 1-ից, հետադարձ ուժ չունի և տարածվում է 2012-2013 ուսումնական տարում ընդունվող ուսանողների և սովորողների վրա:



[*] Մանկական բժշկական մասնագիտությունների համար սահմանվում են մեծահասակների համանման մասնագիտությունների վարձավճարների չափերը և ժամկետները, բացառությամբ մանկական ստոմատոլոգիական մասնագիտության