Yerevan State Medical University

Մագիստրատուրայի ընդունելություն

Нет перевода

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հայտարարում է 2011/2012 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելություն

հետևյալ մասնագիտություններով՝

  • 060100 - Բուժական գործ,
  • 060100 - Բուժական գործ (հանրային առողջություն),
  • 060200 - Ստոմատոլոգիա,
  • 060300 - Դեղագիտություն։

Ռազմական բժշկություն

  • 060100 - Բուժական գործ,
  • 060200 - Ստոմատոլոգիա:

Ուսման տևողությունը 2 տարի է:

Մագիստրատուրա ընդունվելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

ա) դիմում ռեկտորի անունով,
բ) դիպլոմի և առաջադիմության միջուկի պատճենները,
գ) անձնագրի պատճենը,
դ) հրատարակված աշխատությունների ցանկը՝ համապատասխան պատճեններով,
ե) 3x4 չափսի 4 լուսանկար, 3x4 չափի լուսանկար,
զ) «Ռազմական բժշկություն» մասնագիտությամբ մագիստրատուրայի դիմորդները պետք է ներկայացնեն ՀՀ ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից տրված տեղեկանք՝ մագիստրատուրա ընդունվելու պիտանելիության մասին:

Դիմումներն ընդունվում են 2011թ. հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 10-ը՝ համալսարանի դեկանատներում:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝ ք. Երևան, Կորյունի 2, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, դեկանատներ:

Ուսումնական բաժին, հեռ. 54-72-64