Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Գիտական խորհրդի նիստ

27.12.2012

2012թ.-ի դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ համալսարանի գիտական խորհրդի նիստը: Գիտական խորհուրդը լսեց և քննարկեց ԵՊԲՀ միջազգային կապերի գծով պրոռեկտոր Ե.Ս. Սահակյանի «Համալսարանի միջազգային համագործակցությունը վերջին 5 տարիների ընթացքում և զարգացման հեռանկարները» թեմայով զեկուցումը:

Դոցենտ Երվանդ Սահակյանը ներկայացրեց օտարերկրյա քաղաքացիներին բուհական, հետբուհական և նախապատրաստական ուսուցման մեջ ներգրավելու, համալսարանի որակավորումը այլ երկրներում ճանաչելու գործընթացի հետ կապված աշխատանքները: Տեղեկություններ տրվեց ԵՊԲՀ-ի և այլ երկրների ուսումնական և բուժական հաստատությունների միջև համագործակցության ընթացքի մասին: Զեկույցում համեմատություններ անցկացվեցին բժշկական կրթության զարգացման ուղղությամբ ԵՊԲՀ-ի և եվրոպական երկրների համալսարանների գործընթացների միջև՝ Եվրամիության ծրագրերի համատեքստում:

Զեկուցողի կողմից հարցեր բարձրացվեցին համալսարանի գրադարանային ֆոնդը համալրելու, ուսուցողական սիմուլյացիոն կենտրոնի ստեղծման և ուսանողական հանրակացարանի նոր մասնաշենք ձեռք բերելու ուղղությամբ:

Նիստի օրակարգում նաև ընտրություններ էին: Փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին յոթ ամբիոնի վարիչներ.

  • ախտաբանական անատոմիա և կլինիկական մորֆոլոգիա՝ Խոստիկյան Նելլի,
  • բժշկական կենսաբանություն՝ Մաթևոսյան Հռիփսիմե,
  • օտար լեզուներ՝ Բալաբանյան Վարդգես,
  • բժշկական քիմիա՝ Մելքոնյան Մագդալինա,
  • բժշկական ֆիզիկա՝ Պետրոսյան Լյուդվիգ,
  • հայոց լեզու՝ Սուքիասյան Հենրիետա,
  • հետբուհական և շարունակական ֆակուլտետի մաշկավեներաբանություն և կոսմետոլոգիա՝ Խաչիկյան Խաչիկ:

Փակ գաղտնի քվեարկությամբ իրականացվեցին նաև ամբիոնի պրոֆեսորի ընտրություններ.

  • ախտաբանական անատոմիա և կլինիկական մորֆոլոգիա՝ Բալայան Բորիս,
  • ախտաբանական անատոմիա և կլինիկական մորֆոլոգիա՝ Գևորգյան Ջանիբեկ,
  • ախտաբանական անատոմիա և կլինիկական մորֆոլոգիա՝ Մկրտչյան Լևոն
  • բժշկական կենսաբանություն՝ Ենգիբարյան Ազատ,
  • բժշկական կենսաբանություն՝ Կարալյան Զավեն:

Թերապևտիկ և ընտանեկան ստոմոտոլոգիայի ամբիոնի աշխատակից Տացինյան Լյուդմիլային գիտխորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ շնորհեց դոցենտի կոչում:

Համալսարանի գիտական խորհուրդը, լսելով և քննարկելով ԵՊԲՀ միջազգային կապերի գծով պրոռեկտոր Ե. Սահակյանի՝ «Համալսարանի միջազգային համա­գոր­­ծակ­ցությունը վերջին 5 տարիների ընթացքում և զարգացման հեռանկարները» թեմայով զեկուցումը, որոշեց`

  1. Համալսարանի միջազգային համագործակցության աշխատանքները գնա­­հատել բա­վարար:
  2. Հանձնարարել միջազգային կապերի բաժնին՝

2.1. օտարերկրյա քաղաքացիներին ուսման մեջ ներգրավելու նպատակով համապատաս­խան գործունեություն ծավալել համալսարանի որակավորումն այլ երկրների համա­պա­տասխան գերատեսչությունների և բժշկական խորհուրդ­ների կողմից ընդունելու ուղ­ղությամբ,

2.2. ԵՊԲՀ-ի և այլ երկրների բարձրագույն բժշկական ուսումնական հաս­տա­տությունների միջև համագործակցության փաստաթղթերում ներառել նաև որակավորման փոխա­դարձ ճանաչման ուղղությամբ Եվրամիության ծրա­գրերն ու երաշխավորությունները,

2.3. օժանդակություն ցուցաբերել օտարերկրյա սովորողներին «Օտար­երկրա­ցիների մասին» ՀՀ Օրենքի պահանջների կատարման ուղղու­թյամբ,

2.4. ուսանողական խորհրդարանի հետ համատեղ բարելավել օտարերկրյա ուսանողների հետ տարվող արտալսարանային աշխատանքները,

2.5. ամրապնդել կապերը ԵՊԲՀ-ի շրջանավարտների, արտասահմանյան հայ­կա­կան բժշկա­կան ասոցիացիաների միությունների և «Արտասահմանյան խորհրդատուների խորհրդի» միջև:

3. Հանձնարարել ուսումնամեթոդական վարչությանը՝ միջազգային համագործակցության բաժ­նի, դեկանատների և ցիկլային մեթոդական հանձնաժո­ղովների հետ համատեղ աշ­խա­տանքներ կատարել ուսումնական ծրագրերի արդիա­կա­նաց­ման, Բոլոնիայի համա­ձայ­նագրի երկրների ուսումնական ծրագրերի հետ համեմատելի դարձնելու ուղղու­թյամբ:

4. Որոշման կատարմանն անդրադառնալ 2013թ.-ի նոյեմբերին:

5. Որոշման կատարման հսկողությունը հանձնարարել ռեկտոր, պրոֆեսոր Մ. Նարի­ման­յա­նին:

6. Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ Լ. Տատինցյանին շնորհել դոցենտի գիտական կոչում և ներկայացնել ՀՀ ԲՈՀ-ի հաստատմանը:

 

Announcements


Find us on Facebook
http://www.senigoal.net