Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Պարգևատրվեցին ուսանողական խորհրդարանի կողմից

21.12.2012

Ս/թ դեկտեմբերի 18-ին ԵՊԲՀ-ում տեղի ունեցավ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի հիմնադրման և հետագա քսան տարիների ընթացքում զարգացման գործում ավանդ ներդնողների պարգևատրման արարողությունը: ԵՊԲՀ ՈՒԽ 20-ամյակի հոբելյանական ոսկե հուշամեդալով պարգևատրվեցին ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը, պրոֆեսորներ Գոհար Քյալյանը, Դերենիկ Դումանյանը, Սամվել Ավետիսյանը, Միքայել Նարիմանյանը:

Վիլեն Հակոբյանը, ով ուսանողական խորհրդարանի կազմավորման տարիներին եղել է ԵՊԲՀ ռեկտոր, իր ելույթում նշեց, որ միշտ հաշվի է առել ուսանողների կարծիքը և գնահատել նրանց դերն ուսանողական կյանքի կազմակերպման գործում:

ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը իր հերթին կարևորեց ուսանողական խորհրդարանի դերը թե՛ կազմավորման փուլում, որն ընթանում էր Ղարաբաղյան պատերազմի տարիներին, երբ բժշկական ինստիտուտի ուսանողները ռազմի դաշտում ցուցաբերում էին առաջին բուժօգնություն և ապահովում ազատամարտիկներին դեղորայքով, և թե՛ խաղաղ պայմաններում՝ երիտասարդ սերնդի շրջանում առողջ ապրելակերպ քարոզելիս:

ԵՊԲՀ ՈՒԽ 20-ամյակի հոբելյանական ոսկե հուշամեդալով պարգևատրվեցին նաև տարբեր տարիներին ուսանողական խորհրդարանը նախագահած Արտակ Գրիգորյանը, Արմեն Աշոտյանը, Կարեն Ավագյանը, Ավագ Ավագյանը և Կարեն Ակոպյանը, իսկ ՈՒԽ հանձնաժողովների և ֆակուլտետների նախագահները ուսանողական խորհրդարանի կայացման գործում ավանդի համար պարգևատրվեցին պատվոգրերով:

 

Announcements


Find us on Facebook
http://www.senigoal.net