Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Իրաքից ժամանած պատվիրակությունը հյուրընկալվեց ԵՊԲՀ-ում

31.08.2017

Իրաքի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Աբդ ալ-Ռազակ Աբդ ալ-Ջալիլ ալ-Իսայի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին բժշկագիտության և առողջապահության բնագավառի ներկայացուցիչներ այսօր ԵՊԲՀ-ում քննարկվել են բժշկական կրթության ոլորտում երկու երկրի համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հանգամանալից ներկայացրեց բուհում իրականացվող հիմնական աշխատանքներն՝ ըստ ոլորտների: Նա ընդգծեց, որ ԵՊԲՀ-ն այսօր հստակ քայլեր է իրականացնում միջազգայնացման ուղղությամբ: Բուհի շրջանավարտները մասնագիտական գործունեություն են ծավալում աշխարհի տարբեր երկրներում, և այսօր համալսարանի հիմնական նպատակն է պատրաստել աշխարհի ամենազարգացած երկրների առողջապահական համակարգերում իրենց տեղը գտնող մրցունակ մասնագետներ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին մեր երկրում բժշկական կրթությանը վերաբերող բազմաթիվ այլ հարցեր:

Նշվեց, որ բժշկական համալսարանում այս պահի դրությամբ կրթություն է ստանում Իրաքից ժամանած 8 սովորող, որից 1-ը՝ կլինիկական օրդինատուրայում, 2-ը՝ նախապատրաստական բաժնում, մյուսները՝ բակալավրում:

Պատվիրակության անդամները Երևանում գտնվելու ընթացքում կծանոթանան նաև համալսարանական հիվանդանոցների աշխատանքին:

 

Announcements


Find us on Facebook
Berita Bola