Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նոր նախաձեռնությունը

03.08.2017

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների շուրջ 100 երիտասարդներ հնարավորություն ունեն մասնակցելու «Հերմոնիա 2018 Ազատ միասին՝ Ատլանտյան օվկիանոսից մինչև Միջերկրական ծով» խորագրով մեկնարկող նախաձեռնությանը:

Հերմոնիա հածանանով շրջագայությունն իրականացվելու է 2018թ. փետրվարի 2-ից հունիսի 16-ն ընկած ժամանակահատվածում:

Ծրագրին կարող են մասնակցել 21-ից 34 տարեկան, ֆիզիկական լավ պատրաստվածություն ունեցող , այդ թվում՝ լողալ իմացող ֆրանսախոս երիտասարդները:

Առցանց գրանցման միջոցով ընդունվող հայտերի վերջնաժամկետը 2017թ. օգոստոսի 5-ն է, Փարիզի ժամանակով 00.00-ն:

Ծրագրի բոլոր մանրամասները՝ ստորև ներկայացված հղումներով:

https://www.francophonie.org/Appel-a-candidatures-Hermione-2018.html

https://jeunesse.francophonie.org/appels-et-concours/item/396-hermione-2018-libres-ensemble-de-l-atlantique-a-la-mediterranee

 

Find us on Facebook
Berita Bola