Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ուռուցքաբանության ոլորտի առաջատար մասնագետ Լիդիա Շապիրան՝ ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր

24.07.2017

Օգոստոսի 1-ից ԱՄՆ Սթենֆորդի համալսարանից դոկտոր Լիդիա Շապիրան ևս կհանդիսանա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության ամբիոնի այցելու պրոֆեսոր:

Լիդիա Շապիրան Սթենֆորդի Քաղցկեղի ինստիտուտի քաղցկեղը վերապրածների կենտրոնի տնօրենն է, Սթենֆորդի համալսարանի ուռուցքաբանության դոցենտ, ԱՄՆ-ի Կլինիկական ուռուցքաբանության միության Cancer.Net կայքի գլխավոր խմբագիրը:

Կրթություն է ստացել Դարթմութի բժշկության դպրոցում, այնուհետև նեղ մասնագիտացում անցել Beth Israel և Brigham and Women's բժշկական հաստատություններում: Նրա մասնագիտական շրջանակն ընդգրկում է կրծքագեղձի քաղցկեղը և քաղցկեղը վերապրած մարդկանց խնդիրները: Մինչ Սթենֆորդ տեղափոխվելը Լիդիա Շապիրան դասավանդել է Հարվարդի համալսարանում և աշխատել Մասաչուսեթսի հիվանդանոցում:

Նա նաև աշխարհահռչակ Journal of Clinical Oncology գիտական ամսագրի խորհրդատու խմբագիրն է, Միացյալ Նահանգների Հոգեսոցիալ ուռուցքաբանության միության տնօրենների խորհրդի անդամ, ԱՄՆ-ի Կլինիկական ուռուցքաբանության միության IDEA աշխատանքային խմբի ղեկավար:

 

Announcements


Find us on Facebook
Berita Bola