Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Առողջապահության անվանի շվեդ կազմակերպիչ Գոռան Հենրիքսը կհամալրի ԵՊԲՀ այցելու պրոֆեսորների շարքը

18.07.2017

Առողջապահության անվանի շվեդ կազմակերպիչ Գոռան Հենրիքսը կհամալրի ԵՊԲՀ այցելու պրոֆեսորների շարքը Շվեդիայի Յոնգշոպինգ ռեգիոնի Qulturum կենտրոնի Կրթության և նորարարությունների գործադիր տնօրեն Գոռան Հենրիքսը օգոստոսի 1-ից կհանդիսանա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի առողջապահության կազմակերպման և կառավարման ոլորտի այցելու պրոֆեսոր:

Պրոֆեսորը հոգեբանի կրթություն ստացել է Լունդի համալսարանում (Շվեդիա), և աշխատել է որպես մանկական հոգեբան 1976–1983թթ.: Այնուհետև ավարտել է Գյոթենբուրգի համալսարանը (Շվեդիա)՝ ստանալով բիզնեսի կազմակերպման մագիստրոսի որակավորում:

Մասնագետն ունի Շվեդիայի առողջապահության կառավարման բնագավառում աշխատանքի ավելի քան 30 տարվա փորձ: Նա հանդիսանում է Շվեդիայի Յոնգշոպինգ տարածաշրջանի Կառավարման և Պլանավորման խմբի անդամ, Որակի Շվեդական ինստիտուտի խորհրդի անդամ, Հարավարևելյան ռեգիոնների Առողջապահության որակի ռեգիստրների ղեկավար, Առողջապահության բարելավման ինստիտուտի ավագ դասախոս, Բրիտանական բժշկական ամսագրի կողմից կազմակերպված Որակի միջազգային ֆորումի ռազմավարական կոմիտեի ղեկավար:

1978-2000թթ. Գոռան Հենրիքսը նաև մարզել է Շվեդիայի բասկետբոլի հավաքականը: Նա ելույթներով և զեկույցներով հանդես է եկել բազմաթիվ միջազգային կոնֆերանսներում և ֆորումներում: Առողջապահությանը՝ մասնավորապես ուռուցքաբանության բարելավմանը նվիրված բազմաթիվ հոդվածների հեղինակ է:

 

Announcements


Find us on Facebook
Berita Bola