Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագիրը ներկայացվեց Առողջապահության նախարարությունում

17.07.2017

Բժշկական կազմակերպությունների արդյունավետ կառավարմանն ուղղված ԵՊԲՀ մագիստրոսական ծրագիրը ՀՀ առողջապահության նախարարությունում ներկայացվել է տարբեր ստորաբաժանումների և նախարարության ենթակայության կառույցների ղեկավարների ուշադրությանը:

«Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Health Care Management) մեկ տարի տևողությամբ կրթական ծրագիրն ուղղված է ժամանակակից կառավարչական գործնական գիտելիքների և հմտությունների զարգացմանը: Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանն անդրադարձավ ծրագրի մանրամանսերին, խոսեց առավելությունների ու հնարավորությունների մասին, ինչպես նաև պատասխանեց քննարկման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

2017-2018թթ. ուսումնական տարվանից մեկնարկող ծրագիրն իրականացվելու է «Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ համատեղ: Քննարկման մասնակիցները ևս կարևորեցին այն հանգամանքը, որ ծրագիրը հնարավորություն է ընձեռնում համատեղել MBA կրթությունը աշխատանքի հետ, քանի որ դասերը շաբաթական 3 անգամ են` հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին, 15:00-ից հետո: Նշենք, որ մագիստրոսական ծրագիրն արդեն ներկայացվել է մայրաքաղաքի խոշոր բժշկական կենտրոնների վարչական հատվածում աշխատող պատասխանատուներին:

Ժամանակի պահանջով մեկնարկող և մեր երկրում առաջին անգամ ներդրվող այս կրթական ծրագրի դասախոսական կազմը բաղկացած է ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանից հրավիրված կառավարման ոլորտում բարձր որակավորում ունեցող դասախոսներից, որոնք ունեն նշանակալի փորձ կառավարման, դասավանդման և համապատասխան գիտելիքների գործնական կիրառման բնագավառում:

Տեղեկացնենք, որ դիմումներն ընդունվում մինչև օգոստոսի 25-ը ԵՊԲՀ-ի Հանրային առողջության ֆակուլտետի դեկանատում (ԵՊԲՀ, վարչական մասնաշենք 3–րդ հարկ):

Բոլոր մանրամասներն այստեղ`

 

Announcements


Find us on Facebook
Berita Bola