Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

​Հայաստանի և Ռուսաստանի բժիշկները մասնագիտական արդի հարցեր են քննարկել

11.07.2017

Բժշկական համալսարանում անցկացված Հայ-ռուսական գիտագործնական միջազգային սեմինարը նվիրված էր ուրոլոգիայում ճառագայթային ախտորոշման կիրառման հիմնահարցերին:

Ռուսաստանից ժամանած պրոֆեսորների պատվիրակության կազմում էր նաև ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, անվանի ուրոլոգ Ալեքսանդր Վասիլևը, ով նաև Մոսկվայի Ա.Ի. Եվդոկիմովի անվան պետական բժշկաստոմատոլոգիական համալսարանի ճառագայթային ախտորոշման ամբիոնի պրոֆեսոր է:

Ճառագայթային ախտորոշման և ուրոլոգիայի ոլորտի առաջատար մասնագետներին մեկ հարկի տակ արդեն 4-րդ անգամ համախմբող միջոցառման նպատակն էր ընդլայնել տարիներ առաջ ձևավորած համագործակցությունը, ծանոթանալ ոլորտում առկա նորարարություններին:

Հայաստանի և Ռուսասատանի բժիշկները քննարկեցին նաև մասնագիտական արդի հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունանական դարձնել միջազգային այս սեմինարի անցկացումը:

Նշենք, որ սեմինարը հավաստագրվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից 5 ՇՄԶ կրեդիտով:

 

Announcements


Find us on Facebook
Berita Bola