Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Կարևորվեց հայ-իրանական երկկողմ համագործակցության խորացումը բժշկագիտության ոլորտում

10.07.2017

ԵՊԲՀ-ն հյուրընկալել էր Իրանից ժամանած ներկայացուցչական պատվիրակությունը, որի կազմում էին կրթության և առողջապահության ոլորտի առաջատար մասնագետներ: Իրանից ժամանաց հյուրերի այցի նպատակն էր ծանոթանալ բժշկագիտության ոլորտում Հայաստանի և Իրանի համագործակցության արդեն առկա, ինչպես նաև առաջիկայում զարագացող ուղղություններին:

Մասնագետները ԵՊԲՀ ղեկավարության հետ քննարկեցին կրթության և առողջապահության ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները: Մասնավորապես՝ պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում Թավրիզի բժշկական համալսարանի հետ կնքել համագործակցության հուշագիր:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը պատվիրակության անդամներին ներկայացրեց բուհում իրականացվող աշխատանքներն ըստ ուղղությունների: Նա նշեց, որ միջազգայնացման գործընթացում մեզ համար առաջնային է, որպեսզի ԵՊԲՀ-ում ստացած բժշկական կրթությունը աշխարհում լինի մրցունակ, և մեր բուհի շրջանավարտները յուրաքանչյուրն իր հայրենիքում կարողանան մասնագիտական գործունեությունը շարունակելու հնարավորություն ունենալ:

Հյուրերին ներկայացվեցին ԵՊԲՀ-ի կողմից իրականացվող կրթական, գիտական և կլինիկական աշխատանքները: Երկու երկրի ներկայացուցիչներն էլ կարևորեցին համագործակցության ընդլայնումը բժշկական կրթության բոլոր ոլորտներում:

Հաջորդիվ պատվիրակությունը տեղում ծանոթացավ նաև Սիմուլյացիոն ուսումնական կենտրոնի հնարավորություններին:

 

Announcements


Find us on Facebook
Berita Bola