Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Հնգօրյա գիտական դպրոցն ամփոփել է աշխատանքները

6.07.2017

«Առաջին քայլերը գիտահետազոտական աշխատանքների ճանապարհին` տեսությունից գործնական նեյրոգիտության մեջ» երկրորդ գիտական դպրոցն ավարտվեց հուլիսի 5-ին։

Հնգօրյա այս միջազգային միջոցառումը փետրվարից կազմակերպվում էր Ուսանողական Խորհրդարանի Ուսանողական գիտական ընկերության և ԵՊԲՀ գիտական մասի համատեղ ջանքերով։

Այն կայացավ շնորհիվ Ուղեղի ուսումնասիրման միջազգային կազմակերպության (IBRO), ՀՀ Գիտության պետական կոմիտեի և Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի դրամաշնորհային աջակցման։ Գիտական դպրոցին ակտիվորեն ընդգրկված էին նաև Candle գիտահետազոտական կենտրոնը, Լ․ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը և Armenian National Engineering Laboratories (ANEL) կենտրոնը։

Արտասահմանից ժամանած հյուրերը՝ Ռաֆալ Չայկովսկին (Լեհաստան) և Ալբրեխտ Զիգլերը (Գերմանիա) օգնեցին ուսանողներին այնպիսի մեթոդների ներդրման գործում, որոնք բժշկագիտության ոլորտում դեռ չեն կիրառվել Հայաստանում։ Դրանցից էին մասնավորապես երկֆոտոնային (two-photon microscopy) և սպեկլ (speckle) մանրադիտակային պատկերավորումը (Քենդլ հետազոտական կենտրոն)։

Մասնագետները բազմաթիվ խորհուրդներ տվեցին նաև առնետների ուղեղային ակտիվության գրանցման հարցում (Armenian National Engineering Laboratories կենտրոն)։

Երկու վորքշոփեր տեղի ունեցան Alma Mater-ում (ԵՊԲՀ բիոքիմիայի ամբիոն) և ևս երկուսը Լ․ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում (կոնֆոկալ մանրադիտակով աշխատանք, կենդանու ուղեղային ակտիության գրանցում)։

Ընդհանուր առմամբ դպրոցին մասնակցեցին հատուկ ընտրված 70 ուսանող և ասպիրանտ ոչ միայն ԵՊԲՀ-ից, այլ նաև Երևանի պետական, ամերիկյան համալսարաններից, Թիֆլիսի պետական համալսարանից, Հ․Բունիաթյանի անվան բիոքիմիայի, Լ․ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտներից և իհարկե ՔԵՆԴԼ գիտահետազոտական ինստիտուտից։

11 դասախոսություներ, 7 մեթոդների ուսումնասիրություն քաղաքի տարբեր լաբորատորիաներում, արտասահմանցիների համար նախատեսված հատուկ ժամանցային ծրագրեր. այս ամենը մասնակիցների համար ամառային շոգ օրերն անմոռանալի դարձրին։

 

Announcements


Find us on Facebook
Berita Bola