Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Կլինիկական օրդինատուրայի ընդունելություն

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հայտարարում է կլինիկական օրդինատուրայի ընդունելություն՝ 2017/2018 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և վճարովի համակարգում։

Անվճար համակարգում ուսանելու համար հայտարարվում է մրցույթ միայն հետևյալ մասնագիտությունների գծով՝

Մասնագիտություն

Քանակ

Ակնաբանություն

2

Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա

4

Երիկամաբանություն (նեֆրոլոգիա)

2

էնդոկրինոլոգիա (Ներզատաբանություն)

1

Ընդհանուր վիրաբուժություն

1

Ընտանեկան բժշկություն

3

Թոքաբանություն

2

Ինֆեկցիոն հիվանդություններ

2

Հոգեբուժություն

3

Մանկաբուժություն

3

Մանկական գինեկոլոգիա

2

Նեոնատոլոգիա

2

Նյարդաբանություն

2

Շտապ բուժօգնություն

2

Սրտաբանություն

2

Ուռուցքաբանություն

2

Վերականգնողական բժշկություն

2

Անվճար համակարգում հայտարարվում է նաև մրցույթ 2017/2018 ուսումնական տարվա նպատակային՝ ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) կլինիկական օրդինատուրա ընդունվելու համար, որն ավարտելուց հետո մասնագետն առնվազն 5 տարի պետք է աշխատի ՀՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկված մարզում՝ ըստ հետևյալ մասնագիտությունների.

Մասնագիտություն

Քանակ

Կլինիկական լաբորատոր ախտորոշում

1

Ընդհանուր վիրաբուժություն

2

Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա

7

Ակնաբանություն

1

Մանկական գինեկոլոգիա

1

Քիթ-կոկորդ-ականջաբանություն

1

Նյարդաբանություն

2

Պաթանատոմիա և կլինիկական մորֆոլոգիա

1

Ընտանեկան բժշկություն

4

Պալարախտաբանություն (ֆթիզիատրիա)

1

Հոգեբուժություն

2

Մանկաբուժություն

1

Նեոնատոլոգիա

1

Ներքին բժշկություն

2

Ինֆեկցիոն հիվանդություններ

1

Ճառագայթային ախտորոշում

1

Սրտաբանություն

1

Էնդոկրինոլոգիա (Ներզատաբանություն)

1

Շտապ բուժօգնություն

1

Մեղրիին հատկացվող տեղեր

2

Սպորտային բժշկություն (ՀՀ սպորտի և երիտասարդական հարցերի նախարարություն) /1 տեղ Հաշմանդամային սպորտ մասնագիտացմանը/

2

Անվճար համակարգում փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ 04.08․2017թ․, յուրաքանչյուր աշխատանքային օր մինչև ժամը՝ 16:00-ն ։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական ուսումնական բաժին՝ 0025, Երևան, Կորյունի փ. 2 հասցեով, հեռ. 010-58-31-01, 011-621-000 (3-68), իսկ նպատակային կլինիկական օրդինատուրայի համար՝010-56-50-85 հեռախոսահամարով։

 

Find us on Facebook
Berita Bola