Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Դոկտորանտուրայի և առկա ասպիրանտուրայի ընդունելություն

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հայտարարում է 2017-2018 ուսումնական տարվա դոկտորանտուրայի և առկա ասպիրանտուրայի (պետական պատվերի շրջանակներում, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով) ընդունելություն հետևյալ մասնագիտությունների գծով՝

  1. ԺԴ.00.03 «Ներքին հիվանդություններ»` 1 տեղ - դոկտորանտուրա
  2. ԺԴ.00.04 «Սրտաբանություն»` 1 տեղ - ասպիրանտուրա
  3. ԺԴ.00.08 «Ուռուցքաբանություն»` 1 տեղ - ասպիրանտուրա
  4. ԺԴ.00.15 «Վիրաբուժություն» (կրծքային)` 1 տեղ - ասպիրանտուրա

Ասպիրանտուրայի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել բժշկական բուհի կլինիկական օրդինատուրայի շրջանավարտները կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող բժիշկ-մասնագետները, ովքեր հանձնել են «Օտար լեզու» և «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հմտություններ» առարկաներից տարբերակված ստուգարքները` հաղթահարելով անհրաժեշտ անցումային շեմերը:

Քննությունները մասնագիտական առարկաներից կազմակերպվելու են օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 10-ը:

Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրվանից յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10:00-13:00-ն, մինչև օգոստոսի 3-ը ներառյալ, ք. Երևան, Կորյունի փողոց 2, ԵՊԲՀ Գիտության վարչություն (մուտքը` Հերացի փողոցից):

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել` (011) 621-022:

 

Find us on Facebook
Berita Bola