Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Աճուրդի հրապարակային ծանուցման տեքստ

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի սեփական գույքի օտարման աճուրդային հանձնաժողովի 14.06.2017թ.

թիվ 1 նիստի արձանագրությամբ հաստատված հավելված 1

16.06.2017

Հայտատու՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամ

Աճուրդի հրապարակային ծանուցման տեքստ

2017 թվականին հուլիսի 4-ին ժամը 16:00 ՀՀ Երևան քաղաքի Կորյուն 2 հասցեում գտնվող «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վարչական մասնաշենքի դահլիճում տեղի կունենա «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող ներքոթվարկյալ շարժական գույքի բաց դասական եղանակով աճուրդը 6 (վեց) լոտով.

Լոտ 1. ГАЗ 24-10, 1988 թվականի արտադրության, ամրաշրջանակը՝ 1210324, հենասահք՝ 0156443, ենթակա չէ վերանորոգման, անվադողերը բացակայում են, մեկնարկային գինը՝ 142.000 ՀՀ դրամ, նվազագույն քայլի չափը՝ 10.000 ՀՀ դրամ, գույքը գտնվում է Սևան քաղաքում:

Լոտ 2. ГАЗ 31-10, 1987 թվականի արտադրության, VIN կոդ՝ XTH311000V0003600, վթարված է, ենթակա չէ վերանորոգման, անվադողերը բացակայում են, մեկնարկային գինը՝ 214.000 ՀՀ դրամ, նվազագույն քայլի չափը՝ 10.000 ՀՀ դրամ, գույքը գտնվում է Դիլիջան քաղաքում:

Լոտ 3. CITROËN, 2005 թվականի արտադրության, VIN կոդ՝ VF7ZBAMNB17610622, ենթակա չէ վերանորոգման, անվադողերը բացակայում են, մեկնարկային գինը՝ 615.000 ՀՀ դրամ, նվազագույն քայլի չափը՝ 10.000 ՀՀ դրամ, գույքը գտնվում է Դավթաշեն համայնքում:

Լոտ 4. УАЗ, 2004 թվականի արտադրության, VIN կոդ՝ XTT39629040498081, սարքին է, ունի անվադողեր, մեկնարկային գինը՝ 650.000 ՀՀ դրամ, նվազագույն քայլի չափը՝ 10.000 ՀՀ դրամ, գույքը գտնվում է Կորյուն 2 հասցեում:

Լոտ 5. ПАЗ, 2000 թվականի արտադրության, VIN կոդ՝ XTM32050R2008407, սարքին է, ունի անվադողեր, մեկնարկային գինը՝ 928.000 ՀՀ դրամ, նվազագույն քայլի չափը՝ 10.000 ՀՀ դրամ, գույքը գտնվում է Կորյուն 2 հասցեում:

Լոտ 6. MERCEDES-BENZ (Շտապ օգնություն), 1991 թվականի արտադրության, VIN կոդ՝ WDB6670611P068592, սարքին է, ունի անվադողեր, բացակայում է մարտկոցը, մեկնարկային գինը՝ 1.200.000 ՀՀ դրամ, նվազագույն քայլի չափը՝ 10.000 ՀՀ դրամ, գույքը գտնվում է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի տարածքում:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝

ա) անձը հաստատող փաստաթղթի պատճենը կամ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները և հայտը ներկայացնող անձի՝ համապատասխան լիազորություններն հավաստող փաստաթղթի պատճենը,

բ) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի մուծման անդորրագիրը:

Նախավճարը վճարվում է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությունում «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի թիվ՝ 115 001 665 13 800 հաշվեհամարին: Աճուրդին մասնակցել ցանկացող անձանց հայտերն ընդունվում են ոչ ուշ քան աճուրդի անցկացմանը նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն՝ ՀՀ Երևան քաղաքի Կորյուն 2 հասցեի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի Իրավաբանական բաժնի 2-րդ սենյակ:

 

Find us on Facebook
Berita Bola