Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Նոր մագիստրոսական ծրագիրը կնպաստի բուժհաստատությունների կառավարման բարելավմանը

19.04.2017

Հանրային առողջապահության ֆակուլտետի ուսումնական գործընթացքում «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի ներդրման նպատակով այսօր ԵՊԲՀ-ն և «Մենեջմենթ Միքս» միջազգային կազմակերպությունը կնքեցին համատեղ հուշագիր:

Միջազգային չափանիշներին համապատասխան այս ծրագիրը նախատեսված է առողջապահության համակարգում առնվազն 3 տարի աշխատանքային փորձ ունեցող անձանց համար: Կլինեն 2 տարբեր ծրագրեր` նախատեսված անգլալեզու և հայալեզու լսարանի համար:

Ծրագիրը նախատեսված է `

  • Բժիշկների
  • Բուժ անձնակազմի
  • Իրավաբանների
  • Կառավարման, Տնտեսագետության, Ֆինանսական և Մարքեթինգի մասնագետների
  • Ճարտարագետների
  • ՏՏ ոլորտի մասնագետների
  • Հոգեբանների, Սոցիոլոգների
  • Այլ մասնագիտությունների

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ ծրագրի հիմքում ընկած է մեր երկրում «հոսպիտալ մենեջմենք» գաղափարի ներդրումն ու զարագացումը, ինչպես նաև առողջապահության կազմակերպիչների պատրաստումը, որի կարիքն առկա է առողջապահական համակարգում:

«Մենեջմենթ Միքս» ընկերության գործադիր տնօրեն Րաֆֆի Սեմերջյանն էլ ներկայացրեց տարբեր երկրներում աշխատանքի իրենց փորձը՝ ընդգծելով, որ համատեղ ջանքերով կյանքի կոչվող այս նախաձեռնությունն արդյունավետ համագործակցության սկիզբն է:

Կողմերը նշեցին, որ այս կարևոր փաստաթղթով սկիզբ ենք դնում նոր համագործակցության, որի արդյունքում կպատրաստվեն բժշկական կազմակերպությունների հմուտ կառավարիչներ, ինչն էլ իր հերթին որակապես նոր մակարդակի կհասցնի բուժհաստատությունների կառավարումը:

 

Announcements


Find us on Facebook
Berita Bola