Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

60 զեկուցում ներկայացվեց ուսանողական գիտական համաժողովում

14.04.2017

ԵՊԲՀ տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի և Ուսանողական խորհրդարանի կողմից կազմակերպված 2016-17 ուսումնական տարվա հերթական ուսանողական գիտական համաժողովի ընթացքում ներկայացված 60 զեկուցումից ընտրվեցին լավագույն 12 -ը:

Ուսանողական համաժողովի մասնակիցներին ողջունեց ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սեմյոն Օրդույանը: Այնուհետև ներկայացվեցին տարվա ընթացքում ամբիոնի կատարած ուսումնահետազոտական աշխատանքները:

Ժյուրին նախագահում էր վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչ Մուշեղ Միրիջանյանը:

Նշենք, որ առաջին տեղը զբաղեցրեց Պալանջյան Օֆելյան՝ «Սինուս-լիֆտինգ», 2-րդ տեղը՝ Գաբրիելյան Զարուհին՝ «Լեզվի քաղցկեղ», 3-րդ տեղը՝ Մարտիրոսյան Նարեկը՝ «Ստենտավորում» թեմաներով զեկուցումներով: Բոլոր մասնակիցները պարգևատրվեցին հավաստագրերով:

 

Announcements


Find us on Facebook