Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Ամառային պրակտիկայի հնարավորություն Մոսկվայի Ն.Ի. Պիրոգովի անվան Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարանում՝ ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողների համար

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական և Մոսկվայի Ն.Ի. Պիրոգովի անվան Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարանների համագործակցության համաձայնագրի շրջանակներում 2017թ.-ի հունիսի 26-ից մինչև հուլիսի 14-ը ներառյալ նախատեսվում է 5 (հինգ) ուսանողների ամառային պրակտիկան Մոսկվայի բուհում անցկացնելու հնարավորություն:

Մրցույթին կարող են մասնակցել ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2016/2017թթ.-ի ուսումնական տարվա 5-րդ կուրսի ուսանողները:

Մրցույթին մասնակցելու պայմաններն են`

ա) ռուսերեն լեզվի լավ իմացությունը,

բ) առաջադիմության (ՄՈԳ) բարձր ցուցանիշները:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ ապրիլի 17-ը ներառյալ (մինչև ժամը 16:30) ԵՊԲՀ պրակտիկայի կազմակերպման բաժին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

  • մոտիվացիոն հիմնավորում (ռուսերեն լեզվով, 1 էջի սահմաններում),
  • ուսանողի կողմից լրացված դիմում/ուսումնառության համաձայնա­գիր՝ ըստ ԵՊԲՀ-ի ձևի,
  • տեղեկանք դեկանատի կողմից՝ ուսանողի կարգավիճակի և առաջադիմության մասին,
  • անձնագրի պատճենը,
  • մեկ լուսանկար (3x4սմ):

* Ռուսերենի իմացությունը պարտադիր է:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել պրակտիկայի բաժին՝ բաժնի պետ Դավիթ Մհերի Ղազարյանին (հեռ.՝ (060) 62 12 88, (055) 33 74 85) կամ ԲՈւՀ-երի ինտեգրման ծրագրի ղեկավար Մարինա Ռուդոլֆի Օհանյանին (հեռ.՝ (060) 62 12 83, (091) 31 99 37):

 

Find us on Facebook