Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Փոխանակման ծրագրի շրջանակներում Մոսկվայում ամառային պրակտիկայի հնարավորություն ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության և ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանողների համար

ՌԴ Մոսկվայի Ի.Մ. Սեչենովի անվան 1-ին պետական բժշկական և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանների միջև համագործակցու­թյան 2016/2017թթ.-ի շարժունության ծրագրի շրջանակներում ընդհանուր բժշկության և ռազմաբժշկական ֆակուլտետների 4-րդ կուրսի ուսանողների ամառային պրակտիկան նախատեսվում է իրականացնել նաև Մոսկվայի բուհում:

Ամառային պրակտիկայի/ փոխանակման ծրագրի ժամկետն է ս/թ հունիսի 26-ից - հուլիսի 7-ը:

Մրցույթին կարող են մասնակցել ընդհանուր բժշկության և ռազմաբժշկական ֆակուլտետների 4-րդ կուրսի ուսանողները՝ ռուսերեն լեզվի լավ իմացությամբ և առաջադիմության (ՄՈԳ-ի) բարձր ցուցանիշներով:

Ցանկացողները մինչև ս/թ ապրիլի 17-ը ներառյալ կարող են ներկայացնել բոլոր պահանջվող փաստաթղտերը պրակտիկայի բաժին*:

Պահանջվող փաստաթղթերի ցանկ.

  • մոտիվացիոն հիմնավորում,
  • ուսանողի կողմից լրացված ուսումնառության համաձայնա­գիր՝ ըստ ԵՊԲՀ-ի ձևի,
  • տեղեկանք դեկանատի կողմից ուսանողի կարգավիճակի և առաջադիմության մասին,
  • անձնագրի պատճենը,
  • մեկ գունավոր լուսանկար (3x4սմ):

* ռուսերենի իմացությունը պարտադիր է

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել պրակտիկայի բաժին՝ բաժնի պետ Դավիթ Մհերի Ղազարյանին (հեռ.՝ (060) 62 12 88, (055) 33 74 85) կամ ԲՈւՀ-երի ինտեգրման ծրագրի ղեկավար Մարինա Ռուդոլֆի Օհանյանին (հեռ.՝ (060) 62 12 83, (091) 31 99 37):

 

Find us on Facebook
Berita Bola