Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Թո՛ղ այս գարնանային միամսյակը սկիզբ լինի ողջ տարին ուրախ ու լուսավոր անցկացնելու համար

09.03.2017

Սիրելի՛ ուսանողուհիներ, գործընկերուհիներ, բուժաշխատողներ

Շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ ու պայծառ մեկամսյակի առթիվ:

Ցանկանում եմ խաղաղություն ու բարեկեցություն բոլորիդ ընտանիքներին, առողջություն և հաջողություններ կյանքում ու աշխատանքում, ինչպես նաև շատ ու շատ գեղեցիկ գարուններ…

Թող այս գարնանային միամսյակը սկիզբ լինի ողջ տարին ուրախ ու լուսավոր անցկացնելու համար:

Ուզում եմ, որ ձեր կյանքում պակաս կարևոր տեղ չունենան մասնագիտական ու աշխատանքային հաջողությունները, մեր անկախ երկրի արժանապատիվ քաղաքացի լինելու ձգտումը:

Ձեզ երկար կյանք, քաջառողջություն, կանացի երջանկություն և բեղմնավոր գործունեություն:

Թող կատարվեն ձեր բոլոր նվիրական երազանքները:

Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր

 

Announcements


Find us on Facebook
Berita Bola
Agen Judi Bola