Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Շուրջ 22 միլիոն դրամական օգնություն 410 աշխատակիցների

15.02.2017

ԵՊԲՀ «Հերացի» արհեստակցական կազմակերպությունը գործունեության մեկուկես տարվա ընթացքում տրամադրել է շուրջ 22 միլիոն դրամական օգնություն մեր համալսարանի 410 աշխատակիցների:

Աշխատակիցները դրամական օգնություն են ստացել սոցիալական ծանր վիճակում լինելու, առողջական խնդիրների, ամուսնության, երեխաների ծննդի, հարազատների մահվան առիթներով: Սոցիալական օգնություն իրականացնելու այս ծրագիրը շարունակական է լինելու:

Նշենք, որ «Հերացի» արհեստակցական կազմակերպությունը միտված է նոր, ժամանակակից և հետաքրքիր առաջարկներ ներկայացնել ԵՊԲՀ բոլոր աշխատակիցների համար՝ կիսելու ինչպես աշխատակիցների սոցիալական բեռը, այնպես էլ կազմակերպելով նրանց հանգիստը, ժամանցը: Կազմակերպությունն իրականացնում է նաև աշխատակիցների գիտելիքների բարելավմանն ուղղված ծրագրեր:

Բոլոր աշխատակիցներն ամեն ամիս փոխանցում են իրենց աշխատավարձի 0,5%-ը և հնարավորություն ստանում ողջ տարվա ընթացքում օգտվել կազմակերպության առաջարկած փաթեթներից:

 

Announcements


Find us on Facebook
Berita Bola