Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Համալսարանական հիվանդանոցը կունենա արյունաբանական կետ

14.02.2017

Անհրաժեշտ բժշկական օգնությունն առավել օպերատիվ իրականացնելու, ինչպես նաև արյան բաղադրամասերի պահպանման համար համապատասխան պայմաններ ապահովելու նպատակով «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում առաջիկայում կգործի արյունաբանական կետ:

Այժմ ավարտական փուլում են համալսարանական հիվանդանոցի լաբորատոր մասնաշենքում տեղակայված նոր կետի շինարարական աշխատանքները: Հաջորդիվ կիրականացվի ժամանակակից սարքավորումներով հագեցման փուլը:

Նշենք, որ արյունաբանական կետում աշխատելու է վերապատրաստում անցած մասնագետների թիմ, բոլոր պայմանները հարմարեցված են միջազգային չափանիշներին:

 

Announcements