Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Պաշտոնավարման առաջին 100 օրն ամփոփվեց ուսանողների հետ

10.02.2017

Ռեկտորի պաշտոնում ընտրվելուց 100 օր հետո Արմեն Մուրադյանը ուսանողությանը ներկայացրեց բուհում առկա կարևոր խնդիրները և ապագա ծրագրերը: Նա, առաջին հերթին, լինելով բժիշկ, փորձեց բժշկի մասնագիտությունը դեռևս նոր ընտրած ուսանողներին ներկայացնել այդ ազնվագույն մասնագիտության կարևոր առանձնահատկությունները, բժշկի առօրյան և, իհարկե, ժամանակակից աշխարհի պահանջները: Այնուհետև խոսվեց բուհի միջազգայնացման կարևոր գործընթացի մասին, ներկայացվեցին հավակնոտ ծրագրերը, որոնք միանշանակ ապագայում կնպաստեն կրթական հաստատության միջազգային վարկանիշի բարձրացմանը:

Ուսանողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց մեր համալսարանն ավարտած անվանի բժիշկներին: Քննարկվեցին նաև այն խնդիրները, որոնք հանգեցնում են մեր բնակչությանը թե բժշկական կրթություն ստանալու նպատակով և թե բուժման հարցերով լավագույն առաջարկները փնտրել արտերկրում: Ապագա բժիշկների հետագա գործունեությունը կատարելագործելու հարցում կարևորվեց նաև բժշկագիտության վերջին զարգացումներին համահունչ քայլելը:

Հանդիպման ընթացքում ազդարարվեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 100-ամյակին ընդառաջ միջոցառումների մեկնարկի մասին: Ռեկտորն ուսանողներին կոչ արեց ակտիվ դերակատարում ունենալ այս խոսուն հոբելյանի կազմակերպման հարցում՝ շեշտադրելով, որ 100-ամյակը լավագույն միջոցներից մեկն է բուհն աշխարհին ներկայացնելու գործում:

Ծրագրերի ներկայացմանը հաջորդեց ուսանողների հետ հարցուպատասխանը: Ռեկտորը պատասխանեց բժիշկ-հիվանդ, ուսանող-դասախոս փոխհարաբերություններին, ուսումնական գործընթացին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի: Հստակ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ պարբերաբար՝ 100 օրը մեկ տարբեր ձևաչափով հանդիպումները շարունակական բնույթ են կրելու:

 

Announcements


Find us on Facebook
Berita Bola
Agen Judi Bola