Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ռեկտորի շնորհավորական ուղերձը

Սիրելի՛ համալսարանականներ,

Սիրով շնորհավորում եմ Ձեզ` Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ: Տարեվերջն, անշուշտ, յուրաքանչյուրիս համար կատարված աշխատանքներն ամփոփելու և առաջիկա ծրագրերը նախանշելու հրաշալի ժամանակահատված է:

Անցնող տարին լի էր հաջողություններով, ձեռքբերումներով, անխուսափելիորեն` նաև անհաջողություններով ու ցավալի կորուստներով: Համոզված եմ, որ այս նոր տարում բոլորիս համատեղ ուժերով և միասնական ջանքերով կկարողանանք իրականացնել այն ծրագրերը, որոնք կնպաստեն Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի արդիականացմանն ու միջազգային ճանաչմանը:

Ապագա բժիշկներ, ձեր բարձր պատասխանատվությունը, արհեստավարժությունն ու նախաձեռնողականությունն են մեր հասարակության առողջության կարևոր երաշխիքներից մեկը: Թող ձեռք բերված գիտելիքները լրացնեն մարդասիրական արժեքներին՝ ամբողջացնելով մերօրյա կոչումով բժշկի իրական կերպարը:

Մաղթում եմ, որ գալիք տարում կյանքի կոչվեն բոլոր նվիրական ցանկությունները, հաջողությունը ուղեկցի բոլորիս, երջանկության ակնթարթներն ու միմյանց հետ ուրախությունը բազմապատկելու առիթները շատ լինեն:

Թո՛ղ 2017 թվականը լինի առաջին հերթին խաղաղության, նորանոր անձնական և մասնագիտական հաջողությունների, ստեղծագործ աշխատանքի տարի:

Արմեն Մուրադյան
Երևանի Մխիթար Հերացու անվան
պետական բժշկական համալսարանի ռեկտոր
 

Announcements