Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Կես դար առողջապահական համակարգում

30.12.2016

Առողջապահական համակարգում 50, իսկ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի «Մարի Նուբար ակնաբուժական կլինիկայում» 30 տարի մասնագիտական գործունեություն ծավալած Գայանե Ղուկասյանի համար այսօր վերջին աշխատանքային օրն էր:

Տիկին Գայանեն խոստովանում է, որ համալսարանական ակնաբուժական կլինիկան իր երկրորդ տունն է, որի հետ կապը թոշակի անցնելուց հետո էլ կպահպանվի:

Արհեստավարժ բուժքույրը հինգ տասնամյակների ընթացքում հիմնականում աշխատել է երեխաների հետ, ինչն իր գնահատմամբ՝ շատ հաճելի է:

Ակնաբուժական կլինիկայի ղեկավար Արմեն Շաքարյանն ընդգծեց, որ շնորհակալ են բուժաշխատողին՝ առաջին հերթին, անսահման համբերության և նվիրվածության համար:

ԵՊԲՀ ռեկտորի հրամանով երկարատև և անմնացորդ աշխատանքի համար Գայանե Ղուկասյանն այսօր արժանացավ պատվոգրի:

Շնորհավորելով՝ Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց երկարամյա աշխատակցին՝ կատարված աշխատանքի համար և մաղթեց ամուր առողջություն:

 

Announcements


Find us on Facebook
Berita Bola
Agen Judi Bola