Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

DECERPH

The development of a curriculum and establishment of a regional training platform for haematology in life sciences and medicine

2014թ. հունվարից մեկնարկել է 544282-TEMPUS-1-2013-1-UK-TEMPUS-JPCR «Կենսական գիտությունների և բժշկության բնագավառներում հեմատոլոգիայի ուսումնական ծրագրերի մշակում և տարածաշրջանային ուսուցողական հարթակի ստեղծում» ծրագիրը, որտեղ որպես գործընկեր համալսարան ընդգրկված է նաև Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: Ծրագրի նպատակն է բարելավել հեմատոլոգիայի ուսուցումը Հարավային Կովկասի երկրներում՝ գործող ուսումնական ծրագրերի բարելավման, նոր ուսումնական ծրագրերի մշակման, տեխնիկական վերազնման, հեմատոլոգիայում գործող բուժման պրոտոկոլների և ստանդարտների արդիականացման և Եվրամիության բուհերում մասնագետների վերապատրաստման միջոցով: Ուսումնական նյութերը մշակվելու են նաև էլեկտրոնային ֆորմատով: Ծրագրի ընդհանուր տևողությունը 36 ամիս է:

Ծրագրի համակարգող բուհը Միացյալ Թագավորության Վեսթմինսթերի համալսարանն է: Ծրագրի գործընկեր համալսարաններն են՝

  • Ֆեռառա համալսարան, Իտալիա
  • Մուրսիայի համալսարան, Իսպանիա
  • Հռոմի «Տոր Վեգատա» համալսարան, Իտալիա
  • Ջավախիշվլիի անվան Թբիլիսիի պետական համալսարան, Վրաստան
  • Գոգեբաշվիլիի անվան Թելավիի պետական համալսարան, Վրաստան
  • Երևանի պետական համալսարան
  • Երևանի պետական բժշկական համալսարան
  • Պրոֆ. Յոլյանի անվան հեմատոլոգիայի կենտրոն
  • Բաքվի պետական համալսարան, Ադրբեջան
  • Նարիմանովի անվան Ադրբեջանի բժշկական համալսարան, Ադրբեջան
  • Շոթաձեյի անվան Թբիլիսիի բժշկական ակադեմիա, Վրաստան

Ծրագրի շրջանակներում ԵՊԲՀ-ում գործող հեմատոլոգիայի ուսումնական ծրագիրը մանրամասն ուսումնասիրվել է Եվրոպական բուհերի գործընկերների կողմից, ովքեր, որպես հիմք ընդունելով Եվրոպական հեմատոլոգիայի ընկերության (European Society of Hematology) կողմից մշակված բոլոր Եվրոպական բուհերի համար օրինակելի ծրագիրը (Referrence Curriculum in Hematology), առաջարկեցին ԵՊԲՀ-ի արյունաբանության ծրագրում մի շարք փոփոխություններ: Առաջարկվող փոփոխությունները ուսումնասիրվել են ԵՊԲՀ արյունաբանության ամբիոնի աշխատակիցների կողմից, այնուհետև 2014թ. հուլիսին քննարկվել է Հայկական արյունաբանական ասոցիացիայի անդամների հետ՝ բոլոր շահակիցների կարծիքը հաշվի առնելու նպատակով:

Ծրագրերի քննարկման և առկա իրավիճակը տեղում գնահատելու, ինչպես նաև նախագծի ընթացիկ հարցերի քննարկման նպատակով 2014թ. հուլիսի 14-15-ը (http://www.ysmu.am/index.php?option=com_content&view=article&id=1046%3Atempus&catid=49%3Anews&Itemid=1&lang=am) Երևան են ժամանել նախագծի համալսարանների կոնսորցիումի եվրոպական և վրացական գործընկերները (10 հոգի): Հուլիսի 14-ին հյուրերը այցելեցին ՀՀ ԱՆ Պրոֆ. Յոլյանի անվան Արյունաբանության կենտրոնը, որտեղ տեղակայված է նաև ԵՊԲՀ արյունաբանության ամբիոնը, ծանոթացան կենտրոնի աշխատանքին, հանդիպեցին նախագծի մասնակիցների հետ, կազմակերպվեցին զեկույցներ և քննարկումներ: Տեղի ունեցավ նաև հանդիպում ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների և միջազգային կապերի գծով պրոռեկտորների հետ:

2015թ. փետրվարին Իսպանիայի Մուրսիայի համալսարանում ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ արյունաբանների համար կազմակերպված երկու շաբաթ տևողությամբ վերապատրաստման դասընթաց (https://sites.google.com/a/my.westminster.ac.uk/decerph/services/tbilisi-july-2014-1):

Ծրագրի պաշտոնական կայքը մանրամասն տեղեկություններով՝

https://sites.google.com/a/my.westminster.ac.uk/decerph/home

 

Find us on Facebook
Berita Bola