Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Ուսումնամեթոդական խորհուրդ

23.06.2015թ.-ին, ժ. 16:00-ին ռեկտորատի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համալսարանի ուսումնամեթոդական խորհրդի հերթական նիստը:

Օրակարգում ներկայացված էին հետևյալ հարցերը.

  1. Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 1-6-րդ կուրսերի, ստոմատոլոգիական ֆակուլտետի 1-5-րդ կուրսերի անընդհատ և ինտեգրացված ու դեղագիտական ֆակուլտետի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնական պլանների քննարկում (պրոֆ. Ս.Ա. Ավետիսյան):
  2. 1-3-րդ կուրսերում դասախոսություններին ազատ հաճախելու արդյունքների վերաբերյալ (պրոֆ. Լ.Ռ. Ավետիսյան):
  3. Ուսումնամեթոդական գրականության քննարկում (պրոֆ. Ա.Ս. Տեր-Մարկոսյան):

Որոշվեց.

  1. Հաստատել ընդհանուր բժշկության ֆակուլտետի 1-6-րդ կուրսերի, ստոմատոլոգիական ֆակուլտետի 1-5-րդ կուրսերի անընդհատ և ինտեգրացված ու դեղագիտական ֆակուլտետի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնական պլանները:
  2. Ուսումնամեթոդական խորհրդի անդամների կողմից կներկայացվեն վերջնական կարծիքներ 1-3-րդ կուրսերում դասախոսություններին ազատ հաճախելու վերաբերյալ մինչև հուլիսի 3-ը որոշում ընդունելու համար:
  3. Երաշխավորել Մ.Զ. Նարիմանյանի, Ս.Գ. Գալստյանի, Մ.Ռ. Գրիգորյանի «Ռազմական թունաբանություն», Ս.Հ. Հարությունյանի «Ցավի հոգեբանություն», Ե.Մ. Աղաջանովայի «Эндокринология», Խ.Մ. Խաչիկյանի «Իմունամաշկաբանություն» ուսումնական ձեռնարկները, Վ.Լ. Բակալյանի, Լ.Ս. Հարությունյանի «Կլինիկական պարօդոնտոլոգիա» դասագիրքը, Ա. Մանգոյանի «Антибактериальная тяжелых инфекций в отделении интенсивной терапии» մեթոդական ձեռնարկը, Ա.Մ. Մինասյանի «Клинико-патогенетическая характеристика, диагностика и фармакотерапия кардиоренального синдрома» ուսումնամեթոդական ձեռնարկը համալսարանի գիտական խորհրդում քննարկման և հաստատման համար:


19.05.2015թ.-ին ժ 15.00 -ին ռեկտորատի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համալսարանի ուսումնամեթոդական խորհրդի հերթական նիստը:

Օրակարգում ներկայացված էին հետևյալ հարցերը․

  1. Անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի, դրանց դասընթացների փաստաթղթավորման նոր ձևաչափի ներկայացում (զեկուցող՝ դոց. Ա.Վ. Բայկով)
  2. Ախտաբանական անատոմիայի ամբիոնում մակրոպրեպարատների նկարագրությունը որպես կիսամյակային գնահատականի բաղկացուցիչ մաս (զեկուցող՝ պրոֆ. Ն.Գ. Խոստիկյան)
  3. Ուսումնամեթոդական գրականության քննարկում (զեկուցող՝ պրոֆ. Ա.Ս. Տեր-Մարկոսյան)

Որոշվեց․

  1. Անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի, դրանց դասընթացների փաստաթղթավորման նոր ձևաչափն ընդունել առաջին ընթերցմամբ: Էլեկտրոնային տարբերակով ձևաչափը տրամադրել հանձնաժողովի անդամներին: Մայիսի 26-ին հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված դիտողությունները և առաջարկները հաշվի առնելով հունիս ամսին կայանալիք ուսումնամեթոդական խորհրդի նիստում ներկայացնել վերջնական տարբերակը:
  2. 2015-2016 ուստարում ախտաբանական անատոմիա ամբիոնում փորձնական կիրառել մակրոպրեպարատների նկարագրությունը որպես կիսամյակային գնահատականի բաղկացուցիչ մաս: Օգոստոս ամսին ներկայացնել վերջնական տարբերակը, հավանության արժանանալու դեպքում հաստատել այն:
  3. Երաշխավորել Շ․Ա․ Վարդանյանի, Ք․Ա․ Արսենյանի «Forensic medicine. Handout for foreign students, part 2» ուսումնական ձեռնարկը և Գ․Մ․ Թումասյանի, Գ․Պ․ Գասպարյանի, Հ․Ֆ․ Թամազյանի «Ռազմական տեղագրություն» ուսումնամեթոդական ձեռնարկը համալսարանի գիտական խորհրդում քննարկման և հաստատման համար: