Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

ԵՊԲՀ-ում գործում է ԱՐԵՆԱ համակարգչային լսարանը

Հարգելի՛ գործընկերներ և ուսանողներ

Տեղեկացնում ենք, որ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում արդեն գործում է ԱՐԵՆԱ համակարգչային լսարանը:

Լսարանից կարող են օգտվել ԵՊԲՀ աշխատակիցները և ուսանողները՝ ստուգվելուց և գրանցվելուց հետո:

Լսարանում ապահովվում են՝

  • համակարգչի (սեփական կամ համալսարանական) և ինտերնետի (այդ թվում՝ WiFi-ի միջոցով) օգտվելու հնարավորություններ,
  • նյութերի տպագրում,
  • նյութերի սկանավորում,
  • համալսարանի կողմից անդամագրված համացանցի ուսումնական (eGranary) և բժշկական (UpToDate) ծառայությունների հասանելիություն,
  • համալսարանի ամբիոնների կողմից տրամադրված ուսումնական և այլ նյութերից օգտվելու հնարավորություն:

Աշխատանքային ժամերն են՝ 9:00-15:00-ը:

 

Find us on Facebook
http://www.senigoal.net