Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

Հարգելի քաղաքացիներ

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանի նախաձեռնությամբ «Հերացի» հիվանդանոցային համալիրի պոլիկլինիկայում ԵՊԲՀ պրոֆեսորների կողմից իրականացվում են անվճար բժշկական խորհրդատվություններ:

Խորհրդատվությունները կատարվում են ցանկացած բնակչի համար` անկախ տարիքից, սեռից և սպասարկման տարածքից, նախնական գրանցումով, յուրաքանչյուր շաբաթ օր, ժամը 1000-1200-ը:

Խորհրդատվություններն իրականացվում են հետևյալ մասնագիտություններով՝

  • թոքաբանություն՝ Միքայել Զախարի Նարիմանյան, ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.դ., պրոֆեսոր,
  • ՔԿԱ հիվանդություններ՝ Արթուր Կիմի Շուքուրյան, ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր,
  • վիրաբուժական հիվանդություններ՝ Մուշեղ Միսակի Միրիջանյան, վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր,
  • կոլոպրոկտոլոգիա՝ Արմեն Միքայելի Մինասյան, կոլոպրոկտոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.դ., պրոֆեսոր,
  • մանկաբուժություն՝ Նունե Գևորգի Բաղդասարյան, մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկաբուժության կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., դոցենտ,
  • մաշկաբանություն և սեռավարակաբանություն՝ Կարեն Ռշտունի Բաբայան, մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր,
  • նյարդաբանություն՝ Հովհաննես Մորիսի Մանվելյան, նյարդաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր,
  • նյարդավիրաբուժություն՝ Ռուբեն Վիկտորի Ֆանարջյան, նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի նյարդավիրաբուժության կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր,
  • սրտաբանություն՝ Հմայակ Սոսի Սիսակյան, անհետաձգելի սրտաբանության ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի սրտաբանության կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր,
  • էնդոկրինոլոգիա՝ Էդվարդ Նորայրի Թորոմանյան, էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ, բ.գ.թ., դոցենտ,
  • ակնաբուժություն՝ Արմեն Աբրահամի Շաքարյան, մանկական ակնաբուժության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի ակնաբուժական կլինիկայի ղեկավար, ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ, բ.գ.դ., պրոֆեսոր:


Մանրամասների համար զանգահարել (010) 58 07 24 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, Երևան, Աբովյան 60, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, «Հերացի» պոլիկլինիկա

Էլ. հասցե` This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

 

Find us on Facebook
Berita Bola
Agen Judi Bola