Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված հոդվածի վերաբերյալ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վարկային բեռը 31.12.2012թ. դրությամբ կազմել է 4,5 մլն ԱՄՆ դոլար: 2012-2016 թվականների մեր գործունեության արդյունքում վարկային բեռը նվազել է և 31.10.2016 թվականի դրությամբ կազմում է 1,6 մլն ԱՄՆ դոլար: Համաձայն պարտավորությունների այս վարկային բեռը մարվելու է մինչև 02.06.2017թ:

Read more...
 

Հոկտեմբերի 19-ը Բիոէթիկայի համաշխարհային օրն է

19.10.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հասարակագիտական առարկաների ամբիոնում նշվում է Բիոէթիկայի համաշխարհային օրը:

«Բիոէթիկա» տերմինն օգտագործել է ուռուցքաբան և բիոքիմիկ Վ. Պոտերը՝ ժամանակակից աշխարհում մարդկության գոյատևմանը սպառնացող վտանգի հետ կապված էթիկական հիմնախնդիրներին ընդհանուր անվանում տալու համար:

Read more...
 

ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնը մասնակցեց Հրաչյա Աճառյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին

12.10.2016

Այսօր Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի ծննդյան 140-ամյակին նվիրված՝ «Հայերենի ուսումնասիրության և կանոնակարգման արդիական խնդիրներ» միջազգային եռօրյա գիտաժողովի բացումը, որը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը:

Read more...
 

Կայացավ «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» կազմակերպության 10-ամյակին նվիրված Ընտանեկան բժշկության 4-րդ միջազգային երկօրյա գիտաժողովը

10.10.2016

Ս/թ հոկտեմբերի 7-8-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» կազմակերպության 10-ամյակին նվիրված Ընտանեկան բժշկության 4-րդ միջազգային երկօրյա գիտաժողովի բացումը: Հանդիսավոր միջոցառման ընթացքում «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» կազմակերպության և Royal College of General Practitioners-ի (Լոնդոն) միջև ստորագրվեց փոխըմբնման հուշագիր, որով նախատեսվում է համագործակցություն մինչև 2021թ.-ը:

Read more...
 

Ապագա բժիշկների հաջողությունները ՀՀ ուսանողական մարզական 17-րդ խաղերի շրջանակներում անցկացվող լողի անհատական մրցումներում

10.10.2016

Ս/թ հոկտեմբերի 8-ին ՀՀ ուսանողական մարզական 17-րդ խաղերի շրջանակներում Երևանի «Սպիտակ տնակ» լողավազանում անցկացվեցին լողի անհատական մրցումները: Ստուգատեսին մասնակցեցին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ), Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի (ՀՖՀՀ) և Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի 65 մարզիկներ և մարզուհիներ:

Read more...
 

ԵՊԲՀ-ում նշվեց Գրադարանավարի տոնը

7.10.2016

Այսօր Հայաստանի Հանրապետությունում գրադարանավարները նշում են իրենց մասնագիտական տոնը: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը անմասն չմնաց այդ իրադարձությունից: ԵՊԲՀ գրադարանի աշխատակիցների համար բուհի կողմից կատարվեց 1 տարվա բժշկական ապահովագրություն, իսկ «Հերացի» արհեստակցական կազմակերպությունը տրամադրեց Դանիել Դեքերյանի և Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի համատեղ համերգի տոմսեր:

Read more...
 
Page 6 of 65

Announcements