• Հայ
  • Рус
  • Eng
Արմեն Աբգարի Մուրադյան
Ռեկտոր
2016թ.-ից

Կրթություն

2004թ.  In Develop Uppsala AB, Առողջապահության համակարգի զարգացման բարձրագույն միջազգային ուսուցողական ծրագիր (Ստոկհոլմ, Շվեդիա)
2003թ.  Առողջապահության կառավարման դպրոցի և Հայաստանի ամերիկյան համալսարանի «Առողջապահության կառավարման (մենջմենթ) և կազմակերպում» ծրագրի «Առողջապահության տնտեսագիտության, ֆինանսական կառավարման և մարքեթինգի հիմունքներ» դասընթաց
1998-2000թթ.  Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ուռուցքաբանության և ճառագայթային թերապիայի ամբիոն, ասպիրանտ
1995-1998թթ.  Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, վիրաբուժության թիվ 2 ամբիոն, «Ուրոլոգիա» մասնագիտություն
1989-1995թթ.  Երևանի պետական բժշկական ինստիտուտ, բուժական ֆակուլտետ
1987-1988թթ.  ք. Երևան, թիվ 1 հեռակա դպրոց

 

Հեռ` ( +374 10) 58 25 32
+374 10 54 05 05
Էլ. փոստ` info@ysmu.am
rector@ysmu.am

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1972թ., 10 հուլիս, ք. Երևան

 

Աշխատանքային գործունեություն

2016թ. նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 29-ը զբաղեցրել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնը, իսկ 2016թ. դեկտեմբերի 29-ից համալսարանի ռեկտորն է
2014թ.-ի ապրիլի 23-ից 2016թ.-ի սեպտեմբերի 9-ը զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը
2012-2014թթ.  «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, գործադիր տնօրեն
2009-2013թթ.  Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ
2008-2012թթ.  ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան «Ուռուցքաբանության ազգային կենտրոն», տնօրենի առաջին (բուժական գծով) տեղակալ
2006-2014թթ.  ՀՀ ԱՆ գլխավոր ուրոլոգ
2005-2011թթ.  Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, պրոֆեսոր
2004-2006թթ.  ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական
2003-2008թթ. «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայի ղեկավար
2003-2011թթ.  Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, հիմնադրել է ուրոլոգիայի ամբիոն և ստանձնել ամբիոնի վարիչի պարտականությունները
2002-2003թթ.  «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունք, բժիշկ-ուրոլոգ
2001-2002թթ.  «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունք, հերթապահող բժիշկ
1987-1993թթ.  ՀՍՍՀ Վիրաբուժության համամիութենական գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք և վիրահատարան, սանիտար, ֆելդշեր

Այլ տվյալներ

2000թ.  պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Շագանակագեղձի նախաքաղցկեղային վիճակի և քաղցկեղի կլինիկական ընթացքի կանխորոշման մոդելի հարցեր»թեմայով,
2005թ.  պաշտպանել է դոկտորական թեզ՝ «Շագանակագեղձի տարածված քաղցկեղի համալիր բուժման բարելավման կլինիկակենսաբանական հիմունքներ» թեմայով,

Երեք մենագրության և շուրջ 80 գիտական աշխատանքի հեղինակ է:

Պարգևներ

ԵՊԲՀ «Ոսկե մեդալ»

ՀՀ վարչապետի շնորհակալագիր

ՀՀ Նախագահի կողմից (2017թ. մայիսի 28) «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ

Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի