• Հայ
  • Рус
  • Eng
Արուսյակ Գագիկի Ժամհարյան
Ֆարմացիայի ամբիոնի վարիչ

Կրթություն

1995թ. գերազանցությամբ ավարտել է Գյումրիի "Բալատոն" ֆիզիկամաթեմատիկական դպրոցը
1995-2000թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետը
2000-2001թթ. համատեղության կարգով սովորել և ավարտել է ԵՊԲՀ ինտերնատուրան

Էլ. փոստ` info@ysmu.am
medchem@ysmu.am

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1977թ., 29.12, ք. Գյումրի

Աշխատանքային գործունեություն

2000-2006 թթ. աշխատել է դեղագիտական քիմիայի ամբիոնում՝ որպես ավագ լաբորանտ
2006-2009թթ. աշխատել է դեղագիտական քիմիայի ամբիոնում՝ որպես ասիստենտ
2008թ.-ին պաշտպանել է «Փշատ նեղատերևի պտուղներից դեղաձևերի ստացումը և դրանց հակաբորբոքային և հականոցիցեպտիվ ակտիվությունների որոշումը» թեմայով թեկնածուական թեզը ԺԴ.00.01 «Դեղագիտություն» մասնագիտությամբ
2009-2011թթ. աշխատել է Ֆարմացիայի ամբիոնում որպես դոցենտ
2011թ.-ից մինչ օրս աշխատում է Ֆարմացիայի ամբիոնի վարիչ
2010-2015 թթ. համատեղությամբ աշխատել է "Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում" որպես գլխավոր փորձագետ
2015-2016 թթ. իրականացրել է դոկտորանտուրա Իսպանիայի Սանտիագո Դե Կոմպոստելա համալսարանում պրոֆ. Կ.Գոնսալեզ-Բելլոյի ղեկավարությամբ "Դեղերի դոկինգ և մոլեկուլային դինամիկ խթանում" թեմայով

Մասնագիտական գործունեություն

2008-ից մինչ օրս դեղագիտական ֆակուլտետի մագիստրատուրայի և բակալավրիատի ամփոփիչ ավարտական քննական հանձնաժողովի անդամ։
2011թ.-ից մինչ օրս հանդիսանում է ԵՊԲՀ Դեղագիտական առարկաների ուսումնամեթոդական խորհրդի նախագահ
2011թ.-ից մինչ օրս Կենտրոնական ուսումնամեթոդական խորհրդի անդամ
2011թ.-ից մինչ օրս դեղագիտական ֆակուլտետային խորհրդի անդամ
2016թ.-ից մինչ օրս հանդիսանում է ԵՏՄՀ Եվրազիական Դեղագրքային կոմիտետի անդամ։

Գիտական գործունեություն

Ցիկլօքսիգենազա ֆերմենտի նոր արգելակիչների դիզայն և սկրինինգ, ԵՊԲՀ, Սանտիագո դե Կոմպոստելա (2010-առ այսօր)։
Փշատ նեղատերևի պտուղներից դեղաձևերի ստացումը և դրանց հակաբորբոքային և հականոցիցեպտիվ ակտիվությունների որոշումը, ԵՊԲՀ (2004-2010)։
Ֆարմակոֆոր խմբերի ներմուծումը բիոգեն պիրիդինների կառուցվածք պիրիդինի ռեցիկլիզացիայի միջոցով։ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ (2003-2004)։
Լեզուների իմացություն՝ անգլերեն, ռուսերեն, իսպաներեն
Հեղինակ և համահեղինակ է 30 գիտական աշխատանքների, 9 ուսումնամեթոդական ձեռնարկի և 1 մեթոդական ցուցումի։

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք երեխա