ԵՊԲՀ-ում ուսուցումն իրականացվում է տարբեր մասնագիտություններով բակալավրիատի, մագիստրատուրայի, անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով, ինչպես նաև կլինիկական օրդինատուրայում, ասպիրանտուրայում: ԵՊԲՀ-ն առաջարկում է 1 բակալավրական, 3 անընդհատ և ինտեգրացված ու 5 մագիստրոսական կրթական ծրագիր:
Մասնագիտություն |
Որակավորման աստիճան |
Տևողությունը |
Ուսուցման ձևը |
Կրեդիտ* |
|
Բուժական գործ |
անընդհատ և ինտեգրացված |
6 տարի |
12 կիսամյակ |
առկա |
360 կրեդիտ |
Ստոմատոլոգիա |
անընդհատ և ինտեգրացված |
5 տարի |
10 կիսամյակ |
առկա |
300 կրեդիտ |
Դեղագիտություն |
բակալավրիատ |
4 տարի |
8 կիսամյակ |
առկա |
240 կրեդիտ |
մագիստրատուրա |
1 տարի |
2 կիսամյակ |
առկա |
60 կրեդիտ |
|
Բուժական գործ զինված ուժերում |
անընդհատ և ինտեգրացված |
6 տարի |
12 կիսամյակ |
առկա |
360 կրեդիտ |
Հանրային առողջություն և առողջապահություն** |
մագիստրատուրա |
1,5 տարի |
3 կիսամյակ |
առկա |
90 կրեդիտ |
Կառավարում |
մագիստրատուրա |
1 տարի |
2 կիսամյակ |
առկա |
60 կրեդիտ |
Հետբուհական կրթություն*** |
կլինիկական օրդինատուրա |
1-4 տարի |
2-8 կիսամյակ |
առկա |
- |
ասպիրանտուրա |
3 տարի |
6 կիսամյակ |
առկա |
180 կրեդիտ |
|
4 տարի |
8 կիսամյակ |
հեռակա |
180 կրեդիտ |
* յուրաքանչյուր կիսամյակ՝ 30 կրեդիտ, բացառությամբ հեռակա ասպիրանտուրայի:
** մագիստրոսական ծրագրերը մանրամասն տե՛ս համապատասխան բաժնում:
*** բուհում իրականացվում է հանրապետությունում սահմանված հետդիպլոմային բժշկական կրթություն՝ կլինիկական օրդինատուրա, ավելի քան 80 մասնագիտություններով: Բժիշկների, ստոմատոլոգների, դեղագետների, միջին բուժաշխատողների և դեղագործների համար կազմակերպվում է նաեւ շարունակական մասնագիտական կրթություն և լրացուցիչ (նեղ) մասնագիտական կրթություն:
Ուսումնական տարին բաղկացած է երկու կիսամյակից:
Ուստարվա առաջին կիսամյակը սկսվում է սեպտեմբերի 1-ին և ավարտվում դեկտեմբեր-հունվար ամիսներին: Առաջինից երրորդ կուրսերում ձմեռային քննաշրջանն անցկացվում է հունվարին, իսկ բարձր կուրսերում՝ կիսամյակի ընթացքում: Երկրորդ կիսամյակը սկսվում է փետրվարի սկզբին և ավարտվում մայիս-հունիս ամիսներին: Առաջինից երրորդ կուրսերում ամառային քննաշրջանը կազմակերպվում է հունիսին, իսկ բարձր կուրսերում՝ կիսամյակի ընթացքում: Ամառային արձակուրդի ընթացքում անցկացվում է ուսումնական և ուսումնաարտադրական պրակտիկա: