• Հայ
  • Рус
  • Eng

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հայաստանի բժշկության պատմության թանգարանը հիմնադրվել է 1978 թ-ին` ակադեմիկոս Լևոն Հովհաննիսյանի հավաքածուի մի մասի և թանգարանի հիմնադիր, երկարամյա տնօրեն, ճանաչված բժշկապատմաբան Վլադիմիր Մարտիրոսյանի անձնական հավաքածուի հիման վրա:

1985-ին Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ թանգարանի նյութերը հանձնվում են Սարդարապատում գտնվող Հայաստանի ազգագրության թանգարանին, քանի որ նախատեսվում էր այնտեղ բժշկության պատմության ենթաբաժին ստեղծել: Սակայն այդ մտահղացումը չի իրականանում:

1990-ին` համաձայն ՀՀ առոջապահության նախարարի 1990 թ. թիվ 2147 հրամանի, բժշկական համալսարանի թանգարանը վերաբացվում է: Իսկ 1998-ին` համաձայն Առողջապահության նախարարի սեպտեմբերի 24-ի թիվ 550 հրամանի, Երևանի պետական բժշկական համալսարանի թանգարանի հիման վրա ստեղծվում է Հայաստանի բժշկության պատմության հանրապետական թանգարանը:

Այսօր թանգարանն ունի մոտ 8000 հազար ցուցանմուշ, որոնք արտացոլում են բժշկության զարգացման փուլերը Հայաստանում` հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:

Այստեղ տեղ են գտել անվանի գիտնականների ձեռագրեր, փաստաթղթեր, անձնական իրեր, շքանշաններ, տպագրված աշխատություններ, բժշկական գործիքներ, ժողովրդական բժշկության մեջ օգտագործվող նյութեր և իրեր, ինչպես նաև` գեղարվեստական ստեղծագործություններ` քանդակներ, յուղաներկ դիմանկարներ հուշանվերներ:

Թանգարանում առանձին-առանձին ներկայացված են Հայաստանի գիտաբժշկական կենտրոնները` իրենց գործունեությունն արտացոլող ցուցանմուշներով։

Մեծաթիվ նյութեր պատմում են Հայրենական մեծ պատերազմին հայ բժիշկների մասնակցության, 1988թ.-ի աղետալի երկրաշարժի հետևանքների վերացման, արցախյան ազատամարտի տարիներին մեր բժիշկների անձնվեր գործունեության մասին:

Իհարկե, ներկայացված է նաև բժշկական համալսարանի ստեղծման, անցած ճանապարհի, նշանակալի իրադարձությունների մասին հավաստող բազմաթիվ նյութեր, փաստաթղթեր։

Ցուցանմուշները դահլիճներում ներկայացված են ըստ ժամանակաշրջանների` հնագույն, հեթանոսական, հին, միջնադարյան, 19-րդ դար, 20-րդ դար:

Թանգարանը եզակի հիմնանյութ է «Բժշկության պատմություն» առարկան սովորողների և բժիշկ-հետազոտողների համար: Բժշկական համալսարանի բոլոր առաջին կուրսեցիների համար այստեղ կազմակերպվում են դասաժամեր:

Կազմակերպվում են նաև բժշկական քոլեջների ուսանողների և մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի թանգարանագիտական բաժնի ուսանողների այցելությունները: Ռեֆերատներ, կուրսային աշխատանքներ, գիտական հոդվածներ, մենագրություններ գրելիս շատերն են օգտվում ԵՊԲՀ-ի թանգարանի նյութերից:

Թանգարանում մշտապես գիտական աշխատանքներ են կատարվում: Բոլոր ցուցանմուշները գիտական մշակման են ենթարկվում և քարտագրվում: Թանգարանի տնօրենը «Առողջապահություն» հանդեսում վարում է Հայաստանի առողջապահության տարեգրությունը: Հետազոտական աշխատանքներ են կատարվում Հյաստանի ազգային, Առողջապահության նախարարության արխիվներում, զանազան թանգարաններում և գրադարաններում: Թանգարանը թեև մեծ չէ, այն մայրաքաղաքի հոգևոր-մշակութային ինքնատիպ օջախներից մեկն է:

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հայաստանի բժշկության պատմության թանգարանի տնօրենն է Նարինե Ղազարյանը։

Նորություններ ➤

Թրոմբոզը՝ յուրաքանչյուր 4 մարդուց 1-ի մահվան պատճառ. ԵՊԲՀ համաժողովը միավորել է արտերկրի խոշորագույն մասնագետներին

19.01.2018

Թրոմբոզն առողջապահական, բժշկագիտական ոլորտի կարևոր հիմնախնդիրներից է ողջ աշխարհում: Թրոմբոզի վերահաս վտանգը պայմանավորված չէ ո՛չ ազգային, ո՛չ ռասսայական, ո՛չ էլ տարիքային տարբերություններով։ Այս ...

Հերթական հաջողությունը գիտության ոլորտում

16.01.2018

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի հրամանով հաստատվել են ՀՀ 2018 թ. պետական բյուջեից ֆինանսավորմամբ երաշխավորված գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկերը: ...

Արա Նազարյան. Բժշկությունն ազնիվ մասնագիտություն է. պետք է հավատարիմ մնալ բժիշկ դառնալու գլխավոր նպատակին

15.01.2018

Չկար կախարդական բեկում դեպի հաջողություն. ես պարզապես քրտնաջան աշխատում էի... Հարվարդի համալսարանի օրթոպեդիկ վիրաբուժության ամբիոնի ասիստենտ պրոֆեսոր, գիտությունների դոկտոր Արա Նազարյանը ...

Երեք զինվոր, երեք բացառիկ վիրահատություն

04.10.2017
Պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը շարունակում է կատարել բացառիկ վիրահատություններ: Թե պատերազմի դաշտում, թե խաղաղ ...