• Հայ
  • Рус
  • Eng

Նորարարությունների մրցակցային հիմնադրամ

«Ուղեղի հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագիր

Դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորման որոշում

Նորարարությունների մրցակցային հիմնադրամի Համակարգող խորհրդի 19.07.2019 թվականի որոշմամբ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում ֆինանսավորման է երաշխավորվել մեր համալսարանի կողմից ներկայացված «Ուղեղի հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագիրը:

Դրամաշնորհային պայմանագրի կնքում 

«Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի միջև 30.07.2019թ. կնքվել է № 16/19-CIF դրամաշնորհային պայմանագիրը՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում Նորարարությունների մրցակցային հիմնադրամին ներկայացված «Ուղեղի հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագիրը իրականացնելու նպատակով:

Ուսումնամեթոդական խորհրդի նիստի որոշում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսումնամեթոդական խորհրդի 29.08.2019 թվականին հավանություն է տրվել ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, «Ուղեղի հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագրի ղեկավար Կ.Բ. Ենկոյանի՝ ծրագրի շրջանակներում մի շարք ուսումնամեթոդական ձեռնարկների՝

  • ուսանողների, մագիստրոսների համար երկլեզու ուսումնական ձեռնարկի,
  • ասպիրանտների, հետազոտողների համար երկլեզու ուսումնական ձեռնարկի,
  • հետդիպլոմային կրթության համար ուսումնական ձեռնարկի,
  • ոլորտում աշխատող մասնագետների համար կարողությունների զարգացման ուղղությամբ վերապատրաստման ուսումնամեթոդական ձեռնարկի

մշակման և խմբագրման նպատակով հանձնաժողովներ ստեղծելու մասին առաջարկին:

ԵՊԲՀ-ում կայացավ Drug Development: from Design to Customer խորագրով դեղագիտական միջազգային գիտաժողով

04.10.2019
ԵՊԲՀ –ում կայացած «Drug Development: from Design to Customer» DDDC 2019 խորագրով դեղագիտական միջազգային գիտաժողովին իրենց ...