• Հայ
  • Рус
  • Eng

«Հորիզոն 2020»-ը ԵՄ հետազոտության և նորարարության ամենաընդգրկուն ծրագիրն է, որի բյուջեն նախատեսված 7 տարիների համար (2014-ից 2020-ը) կազմում է մոտ 80 միլիարդ եվրո: Ծրագիրը միտված է տնտեսության զարգացմանը և կապակցելու է նորարարությունն ու հետազոտությունը` փորձելով հասնել այնպիսի գործընթացների իրականացմանը, ինչպիսիք են գիտության գերազանցությունը, արդյունաբերության առաջնայնությունը և հասարակական մարտահրավերների դիմակայությունը:

«Հորիզոն-2020» ծրագրի գերակայությունները նպատակաուղղված են խրախուսելու և ֆինանսավորելու այնպիսի ոլորտային նախաձեռնություններ, ինչպիսիք են համաշխարհային մակարդակի գիտական հետազոտությունների իրականացումը, կարևորագույն տեխնոլոգիաների զարգացումը, հետազոտությունների և մշակումների բնագավառում մասնավոր ներդրումների մակարդակի բարձրացում՝ Եվրոպայում փոքր և միջին նորարարական ձեռնարկությունների աջակցության ապահովման եղանակով, հասարակությանը և քաղաքացիներին ուղղված հետազոտությունների, ինչպես նաև կլիմայի, շրջակա միջավայրի, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներին առնչվող նորարարական նախաձեռնությունների աջակցություն:

Հավելյալ ինֆորմացիայի համար խնդրում ենք այցելել հետևյալ հղումով:

Արյան կենտրոնը կկոչվի Մարկ Սաղաթելյանի անունով

01.08.2018
Մարկի ընկերներն ու հարազատները արյուն են հանձնել Արյան կենտրոնում: