• Հայ
  • Рус
  • Eng

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մասնագիտական կրթությունը ապահովում է բժիշկների, ստոմատոլոգների, դեղագետների, միջին բուժանձնակազմի և դեղագործների հմտությունների կատարելագործման և նոր մասնագիտական գիտելիքների ձեռքբերման գործընթացը աշխատանքային գործունեության ընթացքում։ Կատարելագործման նպատակն է հետդիպլոմային կրթության շրջանակներում բարձրացնել մասնագետի որակավորումը, հիմնվելով բժշկական գիտության և տեխնիկայի նորագույն և արդիական նվաճումների վրա։ Կատարելագործման հիմնական խնդիրն է տեսական գիտելիքների խորացումը, նոր մեթոդների և տեխնոլոգիաների յուրացումը՝ գործնական աշխատանքում կիրառելու համար։ Կատարելագործումը հետդիպլոմային շարունակական կրթության պարտադիր ձևն է, սահմանված ՀՀ Կառավարության կողմից:

Հետբուհական և շարունակական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում 2017 թվականի վերջին հայտարարվեց մրցույթ՝ Հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետը և Հետբուհական ուսումնական բաժինը վերակազմավորվեց դառնալով Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոն, որը կազմակերպում, իրականացնում և վերահսկում է բուհում շարունակական մասնագիտական կրթության գործընթացը:

Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնում բացվեց Քրիստափոր Պետրոսյանի կիսանդրին

16.11.2018
Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնում բացվեց Քրիստափոր Պետրոսյանի կիսանդրին