• Հայ
  • Рус
  • Eng

ԵՄ Տեմպուսի GOVERN ծրագիրը («Աջակցություն բուհական ինքնավարությանը և հաշվետվողականությանը. բարձրագույն կրթության կառավարման ժամանակակից և Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համահունչ համակարգի մշակում` արդյունավետ փոփոխությունների իրականացման նպատակով») եռամյա ազգային ծրագիր է, որի հիմնական նպատակն է աջակցություն ցուցաբերել բուհական ինքնավարությանը և հաշվետվողականությանը:

GOVERN Ծրագրի հիմնական արդյունքները կլինեն բուհի կառավարման բարձրագույն և միջին օղակի համար կարողությունների ստեղծումը Բոլոնիայի գործողությունների պլանն իրականացնելուն ունակ լինելու համար, կառավարման համակարգի հարմարեցումը ռազմավարական և կառուցվածքային կառավարման, բյուջեի հավաքագրման, անձնակազմի կառավարման նոր մոտեցումներին, ուսումնական պլանների ցուցանիշների և չափանիշների և ուսանողների շարժունության իրականացումը, ուսումնական պլանների և ուսումնական մասի կառավարման արդի մոտեցումները:

Ակադեմիական ծրագրերի ցուցիչներն ու չափանիշները և ուսանողների շարժունակությունը հանդիսանում են Ծրագրի բաղադրիչ կարևորագույն մասերից մեկը:

2014 թվականի հունվարի 15-16-ը Հայաստանի Ազգային Պատկերասրահի դահլիճում տեղի ունեցավ Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի (ԵԳՊԱ) ներկայացրած ՏԵՄՊՈՒՍ-ի GOVERN ծրագրի մեկնարկը։

Երկօրյա հանդիպման ընթացքում ներկայացվեցին 22 գործընկեր հաստատությունների ներդրումները ծրագրին, քննարկվեցին ծրագրի մեթոդաբանությունը, առաջիկա գործողությունները, ինչպես նաև կառավարման խնդիրները։



Գործընկեր բուհեր և հաստատություններ

  • Լոյվենի համալսարան, Բելգիա
  • Հայաստանի գործատուների հանրապետական միություն
  • Համալսարանների համաշխարհային ծառայություն, Ավստրիա
  • Բեթ Սփա համալսարան, Միացյալ թագավորություն
  • Կոբլենցի համալսարան, Գերմանիա
  • Երևանի պետական բժշկական համալսարանՀայաստան
  • Երևանի պետական լեզվաբանական համալսարան, Հայաստան
  • Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստան
  • Հայսատանի ազգային ագրարային համալսարան, Հայաստան
  • Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ, Հայաստան
  • Հյուսիսային համալսարան, Հայաստան
  • Երևանի պետական ճարտարագիտական համալսարան, Հայաստան
  • Գավառի պետական համալսարան, Հայաստան
  • Կրթության և գիտության նախարարություն, Հայաստան
  • Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն, Հայաստան
  • Հայաստանի ուսանողների ազգային ասոցիացիա
  • Հայաստանում ամերիկյան համալսարան, Հայաստան
  • Ուսումնասիրությունների և նախաձեռնությունների եվրոպական կենտրոն, Իտալիա

Tempus-ի Govern ծրագրի շրջանակներում Բելգիայում Լյուվենի համալսարանում 2014 թվականի հոկտեմբերի 6-8-ը անցկացվեց թրեյնինգ, որին մասնակցեցին Հայաստանի տարբեր բուհերի վարչական աշխատողներ: Մեր բուհից մասնակցում էին ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Ն.Բ.Շահվերդյանը, ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լ.Կ.Եսայանը և դեղագիտական ֆակուլտետի փոխդեկան Շ.Գ.Աֆրիկյանը:

Թրեյնինգի առաջին օրը քննարկվեց մագիստրոսական կրթական ծրագրերի կազմման գործընթացը: Ողջ ծրագիրը պետք է հիմնված լինի մոդուլների դասավանդման վրա և ավարտվի մագիստրոսական թեզի պաշտպանությամբ:

Սկզբունքային տարբերությունն այն է, որ ներկայացված մագիստրոսական կրթական ծրագրերը նախատեսված են հետդիպլոմային ուսուցման համար, մինչդեռ մեր բուհում դա իրականացվում է նախադիպլոմային փուլում: Մասնակիցների խնդրանքով թրեյնինգի կազմակերպիչները կրկին անդրադարձան կրեդիտների ձևավորմանը: Մեր ուշադրությունը սևեռվեց այն հանգամանքի վրա, որ մոդուլի /առարկայի/ ուսուցման տևողությունը պետք է լինի առնվազն 3 կրեդիտ:

Թրեյնինգի 2-րդ օրը քննարկվեց «ուսանողի ձեռնարկի» կազմման գործընթացը: Այդ ձեռնարկը պետք է կազմվի յուրաքանչյուր կրթական ծրագրի համար և տրվի յուրաքանչյուր ուսանողին հենց առաջին օրվանից: Ձեռնարկում պետք է ամփոփ ներկայացվի ոչ միայն ուսումնական ծրագիրը և պլանը, այլև ուսանողի իրավունքներն ու պարտականությունները: Մասնակիցներին ներկայացվեց օրինակելի «ուսանողի ձեռնարկի» 1 օրինակ և հանձնարարվեց մինչև դեկտեմբեր ամիսը նույն սկզբունքով կազմել ու ներկայացնել յուրաքանչյուր բուհի 1 կրթական ծրագրի համանման ձեռնարկ:

Թրեյնինգի երրորդ օրը կազմակերպվեց այցելություն Լյուվենի համալսարանի «AGORA» ուսուցման կենտրոն, որտեղ ներկայացվեց ուսանողակենտրոն ծրագրի դիզայնը:

Եռօրյա թրեյնինգը կազմակերպված էր ինտերակտիվ, ուղեկցվում էր բուռն քննարկումներով, հագեցած էր կարևոր լրատվությամբ և գոհացրեց բոլոր մասնակիցներին:

Նոյեմբերի 13-15-ը Իտալիայի Պալերմո քաղաքում Tempus-ի "GOVERN" ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ մասնակիցների հերթական հանդիպումը, որը նվիրված էր «Համալսարանների կառավարման համակարգեր և ռազմավարություն», «ECTS-ի տեղն ու դերը ծրագրերի կառուցվածքում», «Որակի ապահովման ցուցանիշներ», «Ուսանողների աջակցման ծրագրեր», «Ուսանողակենտրոն մոտեցում» թեմաներին: 


 Հանդիպումներ

Արյան կենտրոնը կկոչվի Մարկ Սաղաթելյանի անունով

01.08.2018
Մարկի ընկերներն ու հարազատները արյուն են հանձնել Արյան կենտրոնում: