• Հայ
  • Рус
  • Eng

Նպատակը

ԵՊԲՀ գիտակոորդինացիոն խորհուրդը ստեղծվել և գործում է բժշկական համալսարանում (ԳՀԿ, ամբիոններ, կլինիկաներ) իրականացվող գիտահետազոտական գործունեության պլանավորման և համակարգման նպատակով: 

Խնդիրները

  • համալսարանի գիտական ուղղությունների և գիտական ծրագրերի քննարկում ու հաստատում,
  • համալսարանի ԳՀԿ-ի և ամբիոնների պլանային թեմաների, ընթացիկ և ամփոփիչ հաշվետվությունների քննարկում ու հաստատում,
  • ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի դիմորդների երաշխավորում և նրանց հաշվետվությունների քննարկում,
  • հայցորդների ատենախոսությունների պլան-անոտացիաների քննարկում և հաստատում, նախնական փորձաքննությունների իրականացում և եզրակացության հաստատում,
  • ատենախոսությունների կատարման ընթացքի և ստացված արդյունքների քննարկում,
  • համալսարանի աշխատակիցների կողմից հրապարակման կամ մրցույթի ներկայացման նպատակով նախագծերի, մենագրությունների, գիտական, գիտամեթոդական ձեռնարկների, գյուտերի, երկարատև գործուղումների և նման այլ հայտերի քննարկում և երաշխավորում,
  • կրթության և գիտության նախարարության մրցույթով հաստատված ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող գիտական նախագծերի կատարման ընթացքի և հաշվետվությունների քննարկում ու հաստատում:
  • երիտասարդ գիտնականների խորհրդի (ԵԳԽ) և ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) գործունեության կոորդինացում,
  • գիտական համաժողովների և այլ գիտական միջոցառումների ծրագրերի քննարկում և հաստատում:

Գիտակոորդինացիոն խորհրդի կանոնակարգ


Գիտակոորդինացիոն խորհրդի կազմը


Գիտակոորդինացիոն խորհրդի

2018թ. հունիսի 6-ի նիստի

(ժամը 15.00-ին6-րդ լսարանում)

Օրակարգ 

 

1. ԵՊԲՀ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ 2018 – 2028/38 Ճանապարհային քարտեզը.նպատակադրումներ եվ գործողություններ 

Զեկուցող` կ.գ.դ., պրոֆ. Կ. Ենկոյան 

2. Ատենախոսական աշխատանքների թեմաների և նախնական փորձաքննությունների վերաբերյալ փորձագիտական հանձնաժողովների եզրակացությունների հաստատում

  • «Հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում» փորձագիտական հանձնաժողովի նախագահ` պրոֆ. Լ.Ռ. Ավետիսյան
  • «Ներքին հիվանդություններ» փորձագիտական հանձնաժողովի նախագահ` պրոֆԱ.Մ. Մինասյան
  • «Վիրաբուժություն» փորձագիտական հանձնաժողովի նախագահ`

պրոֆ. Ս.Լ. Օրդույան 

3. Ընթացիկ հարցեր 

 


ԳԿԽ փորձագիտական հանձնաժողովները

1. Տեսական բժշկություն

2. Մանկաբարձություն և գինեկոլոգիա, մանկաբուժություն, ուռուցքաբանություն

3. Վիրաբուժություն

4. Ներքին հիվանդություններ

5. Ստոմատոլոգիա, ԼՕՌ և աչքի հիվանդություններ

6. Հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում

7. Նյարդաբանություն, հոգեբուժություն և թմրաբանություն, բժշկական հոգեբանություն

8. Առաջնային փաստաթղթերի, նյութի և մեթոդների ստուգման 

9. Էթիկայի կոմիտե

 


Գիտակոորդինացիոն խորհրդի փորձագիտական հանձնաժողովների գործունեությունը կանոնակարգող ուղեցույց


Անհրաժեշտ ձևաթղթեր


ԳԿԽ գիտքարտուղար, կ.գ.թ. Գոհար Փարսադանյան
Հեռ. (+374 60) 621 221; ներքին 2-21;
Էլ. փոստ՝ science@ysmu.am

Արյան կենտրոնը կկոչվի Մարկ Սաղաթելյանի անունով

01.08.2018
Մարկի ընկերներն ու հարազատները արյուն են հանձնել Արյան կենտրոնում: