• Հայ
  • Рус
  • Eng

Նպատակը՝ 

ԵՊԲՀ-ին առընթեր Էթիկայի կոմիտեն (ԷԿ) գործում է 10.11.2009 թ-ի ռեկտորատի նիստի թիվ 12 որոշման համաձայն: Նրա հիմնական նպատակն է ապահովել համալսարանում և այլ բժշկական հաստատություններիում կատարվող գիտահետազոտական աշխատանքների բարձր մակարդակը և նրանց համապատասխանությունը էթիկայի կանոններին: Էթիկայի կոմիտեի գործունեությունը չպետք է հակասի տեղական օրենսդրական ակտերին: 

Խնդիրները՝

  • Բժշկակենսաբանական բոլոր հետազոտությունների էթիկական փորձաքննություն,
  • Էթիկայի կանոնների և փորձագիտության ընթացակարգերի մշակում և հրապարակում,
  • ԵՊԲՀ-ում և այլ բժշկական հաստատություններում կատարվող գիտահետազոտական և ուսումնամեթոդական աշխատանքների մասնակիցների իրավունքների պաշտպանություն: 

Սկզբունքները՝

  • արդարություն,
  • իրազեկություն,
  • թափանցիկություն,
  • անկախություն: 

 

 

 

 

 

Կոմիտեի կազմը

Կոմիտեի կազմը ձևավորվում է իրազեկ անձանց ընդգրկմամբ՝ անկախ աշխատելու կարողությամբ: Կոմիտեի կազմը պետք է բազմազան լինի, պետք է ընդգրկված լինեն համապատասխան մասնագետներ տարբեր բնագավառներից: Կոմիտեի նախագահի թեկնածությունը հաստատվում է ԵՊԲՀ Էթիկայի կոմիտեի խորհրդի կողմից, նախագահը նշանակում է կոմիտեի անդամներին: Կոմիտեն կազմված է առնվազն 11 և առավելագույնը 17 անդամներից:

 Որոշումների կայացումը 

Որոշումների կայացման կարգը սահմանվում է հատուկ ընթացակարգով, որը սահմանվում է կոմիտեի կանոնակարգով: Քվեարկությանը մասնակցում են այն անդամները, որոնք մասնակցել են հայտի քննարկմանը, իսկ այն անդամները, որոնց մասնակցությունը տվյալ հայտի փորձաքննությանը կարող է շահերի բախում առաջացնել, չեն մասնակցում հայտի ո՛չ քննարկմանը, ո՛չ էլ քվեարկությանը: Որոշումը կայացվում է ըստ մեծամասնության քվեների: 

Հայտի ներկայացման ընթացակարգը 

ԷԿ-ի քննարկմանը պահանջվող փաստաթղթերը դիմորդը ներկայացնում է հայերեն լեզվով ստորին բերված պահանջների համապատասխան: Եթե հայտը ամբողջովին համապատասխանում է պահանջներին, ապա ընդգրկվում է նիստի օրակարգում: Եթե աշխատանքը չի համապատասխանում ԷԿ-ի պահանջներին, չի ընդունվում քննարկման համար: Այդ դեպքում դիմորդին բացատրվում է մերժման պատճառը: Նիստի օրակարգը տեղադրվում է ԷԿ-ի կայք նիստից 7 օր առաջ: Այս ժամկետից հետո հայտերի ընդունումը դադարեցվում է: ԷԿ-ի եզրակացությունը դիմորդին տրվում է նիստի հաջորդ օրը: 

Հայտի քննարկում 

ԷԿ-ի նիստերը կազմակերպվում են ըստ ժամանակացույցի: Անդամները նախապես ծանոթանում են համապատասխան փաստաթղթերին: Խորհրդատուները և ղեկավարները կարող են մասնակցել հայտի քննարկմանը, արտահայտել իրենց կարծիքը ըստ անհրաժեշտության կամ այն ուղարկել էլ. փոստով՝ գաղտնիության պայմանով:

Քննարկման ընթացքում ուշադրություն է դարձվում հետևյալ խնդիրներին՝

  • հետազոտության ձևավորում, խնդիրների և նպատակների համապատասխանություն էթիկայի նորմերին,
  • հետազոտության մեջ ռիսկի և օգտի պատճառաբանում,
  • ստուգիչ խմբերի կիրառման նպատակահարմարություն,
  • հետազոտությունը ընդմիջելու կամ դադարեցնելու ցուցանիշներ,
  • հնարավորությունների համապատասխանություն հետազոտության խնդիրների և նպատակների իրականացման համար,
  • հետազոտողների կազմի քննարկում,
  • հետազոտվողների ընտրության սկզբունքները,
  • բուժօգնության մատուցում և հետազոտության մասնակիցների շահերի պաշտպանություն.
  • ֆինանսական և ոչ ֆինանսական վնասի փոխհատուցում հետազոտության մասնակիցներին վնաս պատճառելու դեպքում,

ԷԿ-ի պատասխանը կարող է լինել՝ 1) դրական, 2) դրական` դիտողություններով, 3) բացասական: 

Պատասխան 

Պատասխանը տրվում է գրավոր: Բացասական կամ մասնակի բացասական արդյունքի դեպքում բերվում են մանրամասն պատճառաբանություններ:

 

Էթիկայի կոմիտեի կազմ

Տեսական կազմ 

Կլինիկական կազմ


Անհրաժեշտ փաստաթղթեր 

1. Դիմում

2. Կենդանիների հետ հետազոտությունների անցկացման էթիկական փորձաքննության հայտ

3. Հետազոտության մասնակցության տեղեկացված համաձայնություն

4. Մարդկանց մասնակցությամբ հետազոտությունների անցկացման էթիկական փորձաքննության հայտ

5. Տեղեկանք

6. Տեղեկանք1

7. Տեղեկանք2

8. Տեղեկանք3


1) ԷԿ-ի նախագահին ուղղված դիմում

2) Պլան- անոտացիա կամ փորձաքննության ենթարկվող այլ փաստաթուղթ

3) Ստորաբաժանման (ամբիոնի ) նիստի որոշման քաղվածք

4) Հետազոտողի բրոշուր (հայտ), որտեղ մանրամասն նկարագրվում է հայտի բովանդակությունը, մարդկանց կամ լաբորատոր կենդանիների հետ կատարվող փորձերի արձանագրությունը աշխատանքի օրացուցային ընթացակարգի նկարագրությամբ:

5) Կիրառվող դեղերի, օրիգինալ մեթոդների, նրանց հեղինակային ձևափոխման վարաբերյալ համառոտ անոտացիա (վերլուծել փորձարկվող դեղերի կամ տեխնոլոգիաների առանձնահատկություններին և անվտանգությանը վերաբերող տեղեկատվությունը, ինչպես նաև՝ հայտի դիտարկման պահին տարվող կլինիկական հետազոտությունների արդյունքներին վերաբերող տվյալները,այդ թվում վերջին գիտական հոդվածներ, այլ տպագրված նյութեր, փորձարկվող դեղի կարճ բնութագրերի տեսքով և այլն):

6) Հետազոտողի և նրա գիտական ղեկավարի կամ խորհրդատուի ստորագրված և թվագրված մասնագիտական կենսագրերը (CV)՝ հեռախոսահամարների նշմամբ:

7) Հիվանդի տեղեկացված համաձայնության ձև, եթե նախատեսվում է երեխաների կամ սահմանափակ հնարավորությունների տեր անձանց մասնակցությամբ հետազոտություն, ապա տեղեկություն իրենց ծնողների/ խնամակալների համար, հետազոտության ընթացքում հասցված վնասի փոխհատուցման ձև, հետազոտության տվյալների անանուն հրապարակման համաձայնություն:

8) Էթիկական գրախոսական՝ տրված ԷԿ-ի փորձագետի կողմից:

9) Տվյալ աշխատանքին վերաբերող նախորդ փորձաքննության եզրակացությունը ( եթե այդպիսին եղել է):

10) Ներկայացնել աշխատանքի համառոտ բովանդակություն (կես էջի սահմանում):

11) Ներկայացվող ատենախոսության վերաբերյալ տպագրված աշխատամքների կրկնօրինակները(պատճեները):

12)Բոլոր լրացված փաստաթղթերը ներկայացնել ԷԿ թափանցիկ ֆայլերով թղթապանակի մեջ նաև ուղարկել Էթիկայի կոմիտե հետևյալ էլ.հասցեով՝ ec@ysmu.am

 

 


 

                                                                                            

18. 04. 2019թ

 

Էթիկայի  Կոմիտեի  N 9  նիստի  

 ՕՐԱԿԱՐԳ

 

  1)  ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի նյարդաբանու­թյան ամբիոնի դոցենտ Իռենա  Գուրգենի Հովհաննիսյանի բժշկական  գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսության կրկնակի քննարկում հետևյալ թեմայով՝ «Արյան բջիջների ագրեգատային վիճակի և ցիտոկինների համակարգերի փոխկապակցված դերը իշեմիկ ինսուլտի պաթոգենեզում»:

Գիտական խոհրդատու՝                                                                    պրոֆ. Ա. Մ. Մինասյան    

   

2) ԵՊԲՀ Ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ Գևորգ Նաիրիի Թամամյանի կողմից ներկայացված հետազոտական աշխատանքների քննարկում հետևյալ թեմաներով՝

  1. «CancerREAD պրոգաստրինի նախակլինիկական հետազոտության քննություն»
  2. «Մանկական ուռուցքաբանության իրավիճակի վերլուծությունը ՀՀ-ում»
  3. Մանկական ուռուցքաբան-արոյւնաբան Լուսինե Սլավիկի Հակոբյանի և ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ Գևորգ Նաիրիի Թամամյանի կողմից ներկայացված ծրագրի քննարկում՝     «Հայաստանում մանկական քաղցկեղի ազգային ռեգիստրի ստեղծում»:

 

3) «Սոմնուս» քնի կենտրոնի ղեկավար Սամսոն Գաբրիելի Խաչատրյանի կողմից ներկայացված հետազոտությունների  քննարկում հետևյալ թեմաներով՝

  1. «Հայաստանում նեյրոգենետիկ հիվանդությունների և սինապտոպաթիաների հայտնաբերումը և բնորոշումը.The Synaptopathies and Paroxysmal Syndromes (SYNa PS) միջազգային համագործակցություն և Պարկինսոնի հիվանդության գենոմի միջազգային կոնսորցիում International Parkinson Disease Genomics Consortium (IPDGC)»
  2. «Անհանգիստ ոտքերի համախտանիշի /Վիլլիս-Էքբոմի հիվանդության բուժում per os սելինի հավելման կիրառմամբ»:                             

  Գրախոս՝                                                                                          պրոֆ. Գ. Ա. Հովհաննիսյան 

 

4) ՖԱՅԴԵՔ Արմենիա Հիմնադրամի գլխավոր համակարգող, հետազոտող՝ Կարինե Բաղդասարովայի կողմից իրականացվող «Համաճարակաբանական հետազոտությունների շարք Երևան, Աբովյան, Արմավիր և Իջևան քաղաքների ընտրված բուժհաստատություններում ՄՊՎ բեռը նկարագրելու համար» ծրագրի  քննարկում:

   Գրախոս՝                                                                                           պրոֆ. Ա. Կ. Հայրապետյան

 

5)  Արաբկիր ԲՀ–ի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի դեռահասային ծրագրերի համակարգող  Մարինա Վ. Մելքումովայի կողմից ներկայացված հետազոտության քննարկում հետևյալ թեմայով՝ «Մանկական ճարպակալման համաճարակաբանական հսկողության նախաձեռնություն»:  

  Գրախոս՝                                                                                             պրոֆ. Ա. Ա. Սարգսյան

 

6) Կլինիկական հոգեբան Եվա Սամվելի Ասրիբաբայանի և Մուրացան հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայի ուռուցքաբան-քիմիաթերապևտ Դավիթ Գևորգի Զոհրաբյանի կողմից ներկայացված հետազոտության քննարկում հետևյալ թեմայով՝ «Ուռուցքաբանության ոլորտում տեղեկատվության հաղորդման վերաբերյալ նախապատվությունների ուսումնասիրություն»:

  Գրախոս՝                                                                                               պրոֆ. Է. Ե. Նազարեթյան

 

7) ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի ասիստենտ, Հերացի   թիվ 1 համալսարանական հիվանդանոցի նյարդաբան  Անահիտ Երվանդի Սահակյանի բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության քննարկում հետևյալ թեմայով՝ «Ցրված սկլերոզով հիվանդների կլինիկական հետազոտություն: Նյարդաբանական դեֆիցիտի, հիվանդության տևողության, դեպրեսիայի եվ հաշմանդամության միջև կապերի ուսումնասիրում»:

Գիտական ղեկավար՝                                                                   պրոֆ. Հ. Մ. Մանվելյան

Գրախոս՝                                                                                         պրոֆ. Գ. Ա. Հովհաննիսյան  

 

8) ԵՊԲՀ «կենսաքիմիա» մասնագիտությամբ ասպիրանտ Սենիկ Վալերիկի Մատինյանի կենսաբանական  գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պլան-անոտացիայի քննարկում հետևյալ թեմայով՝ «Ուղեղի խոր խթանման դերը կաթված-մակածված նյարդային պրոգենիտոր բջիջների հասունացման մեջ»:

Գիտական ղեկավար՝                                                               պրոֆ. Կ. Բ. Ենկոյան

Գրախոս՝                                                                                    պրոֆ. Գ. Ս. Վարդանյան    

 

Սենիկ Մատինյանը համատեղում է գիտությունը զինվորական ծառայության հետ

18.04.2019
ԵՊԲՀ սովորողը սեփական օրինակով ապացուցում է, թե ինչպես կարելի է զուգակցել գիտությունը զինվորական ծառայության հետ։ ...